Իրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. Axios
ԱՄՆ-ն և Իրանը կրկին խոստացել են չհարձակվել միմյանց վրա՝ առնվազն մինչև Կատարում նախատեսված հանդիպումը՝ Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման հարցը քննարկելու համար: Այդ մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով Վաշինգտոնի աղբյուրին: Ներկայումս նեղուցը միայն մասամբ է բաց, և Իրանը պահանջում է, որ նավերը համակարգեն իրենց երթուղիները երկրի ռազմական ղեկավարության հետ:
Թեհրանն առայժմ թույլտվություն չի տվել Արևմուտքի երկրներին Հորմուզի նեղուցի ամբողջական ականազերծման համար: ԶԼՄ-ների տվյալներով ՝ այդ պատճառով ջրային տարածքում նավերը կարող են տեղաշարժվել միայն երկու նեղ երթուղով՝ չնայած նեղուցի ամբողջական բացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին:
Հունիսի 26-27-ը, հակառակ հայտարարված հրադադարին, ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի է ունեցել լայնածավալ հարվածների փոխանակում: ԱՄՆ-ն հարձակվել է Իրանի մի քանի ափամերձ բազաների վրա, երբ վերջինս երկու օրվա ընթացքում հարվածներ է հասցրել նեղուցով անցնող երկու առևտրային նավերի: Թեհրանն իր գործողությունները բացատրել է նրանով, որ նավերը շեղվել են նեղուցով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ համաձայնեցված երթուղուց, իսկ Վաշինգտոնի գործողությունները գնահատել է որպես նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությունը թուլացնելու փորձեր:
Ի պատասխան ամերիկյան հարձակումներին՝ իրանական ուժերը հարվածել են Քուվեյթում և Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին: The Wall Street Journal պարբերականի տվյալներով՝ Բահրեյնում ռազմական օբյեկտը զգալի վնասներ է կրել:
Հարվածներից հետո կողմերը սպառնացել են դադարեցնել հրադադարի ռեժիմը։ Այն պաշտոնապես գործում է ապրիլի 8-ից, սակայն այդ ժամանակից ի վեր երկու կողմն էլ բազմիցս խախտել է այն։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...