Թեեւ Մանդալյանի կապերը իշխող ՔՊ-ի հետ ավելի սերտ են (այս մասին՝ առաջիկայում), քան՝ ընդդիմադիր ուժերի, այնուամենայնիվ, նախաքննական մարմինը փորձել է Մանդալյանի գործողությունները կապել ընդդիմադիր քաղաքական գործունեություն իրականացնող անձանց հետ, սակայն այդպիսի կապ չի հայտնաբերել, թեև գործադրվել են բոլոր ջանքերը։
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ իր աղբյուրներից, որ դատարանին միջնորդություն է ներկայացվել Ալիկ Ալեքսանյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ։ Թե ինչ որոշում կկայացնի դատավորը, դեռ պարզ չէ։ Հիշեցնենք, որ Ալեքսանյանն այս պահին կալանավորված է մեկ այլ՝ փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը դյուրավառ շշեր էր նետել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի ուղղությամբ։ Դեպքից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության հոդվածով։
Իրավապահներին տված ցուցմունքում Մանդալյանը նշել է, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով և հիասթափությամբ։ Նրա խոսքով՝ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը, իսկ հասարակության մեջ առկա անտարբերությունն ու լռությունն այդ հարցի շուրջ ավելի են խորացրել իր անհանգստությունը։
Մանդալյանի խոսքով՝ իր գործողությամբ փորձել է ցույց տալ, որ «բոլորը անտարբեր չեն»։ Նրա նպատակը եղել է, ինչպես ինքն է ձևակերպել, կոտրել հասարակական լռությունը և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ քաղաքացիների մի հատվածը լրջորեն մտահոգված է երկրի ապագայով։
Ըստ նրա՝ ԱԱԾ վարչական շենք է գնացել կանխամտածված կերպով և ոչ աշխատանքային ժամին՝ փորձելով բացառել մարդկային վնասները, միաժամանակ ապահովելով իր ուղերձի հրապարակայնությունը։
Իր իսկ բացատրությամբ՝ այդ քայլին գնացել է «ինքնազոհության պատրաստ լինելով», միայն թե իր ասելիքը հասնի հանրությանը. «Բոլորը չէ, որ անտարբեր են հայրենիքի ճակատագրի նկատմամբ»։
Հատկանշական է, որ շշերը նետելուց հետո Մանդալյանը չի փորձել հեռանալ դեպքի վայրից։ Նա մնացել է փողոցում և սպասել իրավապահների ժամանմանը։
Դատարանում ևս նա բարձրաձայնել է իր մտահոգությունները՝ ներկաներին ուղղելով հետևյալ հարցը. «Հայրենիքը վտանգի տակ է, միթե դուք չեք անհանգստանում»։
Ավելին, Մանդալյանի հայրը ևս դիմել էր իրավապահներին՝ խնդրելով որդու նկատմամբ խիստ մոտեցում չցուցաբերել և ընդգծելով, որ ահաբեկչության որակումը չափազանց ծանր հետևանքներ կարող է ունենալ նրա համար։ Սակայն, ըստ էության, բողոքներն ու միայնակ մնացած հոր խնդրանքները մնացել են անարձագանք»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ