Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Green Rock-ը Դիլիջանի բազմաֆունկցիոնալ համալիրի համար արժանացել է International Property Awards-ի հնգաստղանի մրցանակին Թրամփը վստահ է, որ ընտրությունում հանրապետականները կհաղթեն Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը Ավարտվել է քրեական վարույթի նախաքննությունը ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված Վիեննան անցանկալի անձ է հայտարարել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակցի Ռեալը դադարեցնում է Ոսկե գնդակի բոյկոտը Դատարանը առանց քննության է թողել Նոայի և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումները Ալեքսանդր Պետրակովը գլխավորելու է Կրիվբասը Բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում Տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին

Green Rock-ը Դիլիջանի բազմաֆունկցիոնալ համալիրի համար արժանացել է International Property Awards-ի հնգաստղանի մրցանակինԹրամփը վստահ է, որ ընտրությունում հանրապետականները կհաղթենՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինըԱվարտվել է քրեական վարույթի նախաքննությունըՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցվածՎիեննան անցանկալի անձ է հայտարարել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակցիՌեալը դադարեցնում է Ոսկե գնդակի բոյկոտըԴատարանը առանց քննության է թողել Նոայի և Աննա Օհանյանի հայտնի հայցադիմումներըԱլեքսանդր Պետրակովը գլխավորելու է ԿրիվբասըԲանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափովՊանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներումՏեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմինCOP17-ի Կապույտ գոտու ՄԱԿ-ի տաղավարում. Կենսաբազմազանությունը և կայուն զարգացումը կրթության մեջԵրևանում ավտոբուսի կողաշրջվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՀանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՍտեփանավանում ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձՀայաստանում լրագրողների իրավունքների խախտումները հասել են եռամսյակային առավելագույն ցուցանիշի Թանոսի ձեռնոցը կհայտնվի Աբու Դաբիի աճուրդումՀնդկաստանը գոհ է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ձեռք բերված առաջընթացից․ ՋայշանքարCOP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը«Քաղաքային կենսաբազմազանության գոտու» հոկտեմբերի 24-ի ծրագիրըԲայրամովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունները40 000 տոննա ռուսական դիզելային վառելիք տեղափոխող լցանավն ուղևորվում է Նյու Յորք․ ReutersԻլոն Մասկը ավելի քան 445 միլիոն դոլար է նվիրաբերել Հանրապետական ​​կուսակցությանըՎարդենիկ գյուղում ընթանում են 7 փողոցի հիմնանորոգման աշխատանքներՕլիմպիակոսը սեփական հարկի տակ հանդիպեց Սպարտայի հետՆեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին պատրաստվել Եվրոպան բանակցությունների համար ունի հինգ հնարավոր թեկնածու․ The TelegraphMARÓM նորաձևության տունը հայ ըմբիշների համար նոր հավաքածու է արտադրել Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է 7,6 տոննա կոկաինԴավիթ Խուդաթյանը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք նավթի միջազգային ցուցահանդեսինԵՄ-ն համաձայնության չի գալիս որևէ հարցի շուրջ․ Politico72-ամյա Անդրեյ Մակարևիչը հայտնել է, որ շուտով կծնվի իր դուստրը. Երգիչը հինգերորդ անգամ հայր է դառնալուՄոտ 35 մլն դրամ՝ Լեռնանցք բնակավայրի փողոցների տուֆով սալարկման համարԵրեխաների ձայնը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության համարՀունաստանի խորհրդարանը հավանություն է տվել երեխաների և դեռահասների համար սոցցանցերի արգելքինSpaceX ընկերությունը վերացրել է սահմանափակումները ՈւկրաինայումՓոփոխություններ՝ ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացումՄիացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համարԱրման Ծառուկյանը հայտնվել է զանգվածային ծեծկռտուքի կիզակետում Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս ԱրաղչիՀարցեր, որոնք կարևոր են Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի համարՃՏՊ Աճառյան փողոցում, կան տուժածներՀեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդներին (տեսանյութ)Ռուբիոն և Ռյուտեն քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Արսեն Զախարյանը գոլ խփեց 80-րդ րոպեինՄենք պետք է պաշտպանությունում ավելի ամուր լինենքԳազատար է վնասվել. Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է
Թոփ-լուրեր

Քաղաքացիները գազի սակագնի հնարավոր փոփոխության մասով այս պահին մտահոգվելու առիթ չունեն. ՏԿԵ նախարար

 
Հայաստանի քաղաքացիները գազի սակագնի հնարավոր փոփոխության մասով այս պահին մտահոգվելու առիթ չունեն։ Հայաստանը բնականոն հունով շարունակում է գազամատակարարում ստանալ գործող սակագնով։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով գազի սակագնի հնարավոր վերանայման մասին հրապարակումներին։

«Իմ տպավորությամբ՝ մամուլում մեկնաբանությունները շատ ավելի վատն են, քան իրականում գետնի վրա տեղի ունեցողը։ Գետնի վրա մենք բնականոն հունով գազամատակարարում ենք ստանում, ստանում ենք այն սակագնով, որը սահմանված է, աշխատում ենք գործընկերների հետ այնպես, ինչպես աշխատել ենք նախկինում։ Այսինքն՝ ավելացնելու, մեկնաբանելու բան չկա»,- ասաց Խուդաթյանը։

Լրագրողի հարցին՝ արդյոք գազի սակագնի վերանայման վերաբերյալ պաշտոնական որևէ դիմում կա՞, նախարարը պատասխանեց, որ սակագնի վերանայման մասով պաշտոնական այլ տեղեկատվություն չկա, քան այն, ինչն ավելի վաղ հրապարակվել էր մամուլում։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը նամակ էր հղել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Նամակում ռուսական կողմը Հայաստանին սպառնացել էր միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։

«Ոչ, սակագնի վերանայման մասով պաշտոնական այլ տեղեկատվություն չկա, քան այն տեղեկատվությունը, ինչը հրապարակվել է մամուլում շուրջ մեկ ամիս առաջ։ Ռուսաստանի մեր գործընկեր նախարարության միջոցով ենք ստացել գրությունը այդ բովանդակությամբ, բայց նորից պիտի ասեմ՝ մենք մեր ռիսկերը կառավարում ենք, այդ թվում՝ սակագնի ավելացման մասով։ Թույլ տվեք շատ փակագծեր չբացել, բայց մեր ռիսկերը մենք կառավարում ենք, որովհետև պատկերն այնքան էլ այնպիսին չէ, ինչպիսին կարող է տպավորություն ստեղծվել առաջին հայացքից»,- նշեց ՏԿԵ նախարարը։

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանում գազի համար եվրոպական գներ սահմանվեն, Խուդաթյանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչ կլինի հետագայում, սակայն ընդգծեց, որ այս պահին քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն։

«Չեմ կարող ասել՝ ինչ կստացվի։ Ես կարող եմ ասել, որ քաղաքացիները մտահոգվելու առիթ այս պահին այդ առումով չունեն»,- ասաց նախարարը։

Նա հավելեց, որ Հայաստանի գործող պայմանագրի ժամկետը լրանում է ձմռանից հետո, և այս պահին պայմանագրային հարաբերությունները բնականոն շարունակվում են։

Հիշեցնենք, որ 2013 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրով Ռուսաստանը Հայաստանին գազ, նավթամթերք և չմշակված ադամանդներ է մատակարարում առանց արտահանման տուրքերի և ներքին սպառման հետ կապված արտոնյալ պայմաններով։ 

«Մենք պայմանագիր ունենք, և այդ պայմանագրի ժամկետը ձմռանից էլ հետո է լրանում։ Պայմանագիրը միակողմանի խզելու համար հիմքեր են պետք։ Մենք նորմալ աշխատում ենք, ստանում ենք գազը այն սակագնով, որով ստացել ենք, ստանում ենք գազային գրաֆիկով, որով ստացել ենք»,- ասաց Խուդաթյանը։

Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի գործընկերների հետ աշխատանքային հարաբերությունները շարունակում են մնալ լավ մակարդակի վրա, և այդ հարաբերություններում որևէ փոփոխություն չկա։

«Գործընկերների հետ ունենք շատ լավ աշխատանքային հարաբերություններ։ Մեր աշխատանքային հարաբերություններում ոչինչ չի փոխվել»,- նշեց նա։

Խուդաթյանը նաև հորդորեց չստեղծել տպավորություն, թե Հայաստանում որևէ մեկը շահագրգռված է գազի գնի բարձրացմամբ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսի 25-ին հայտարարել էր, որ ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։