Ինչպես նշում է պարբերականը, կարճաժամկետ հեռանկարում նավթի համաշխարհային սպառումը նվազում է․ ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչությունը (EIA) ակնկալում է, որ այս տարի պահանջարկը կնվազի օրական 1,1 մլն բարելով, իսկ հաջորդ տարի կվերականգնվի։ Գերատեսչությունը դա կապում է վառելիքի բարձր գների, սահմանափակ հասանելիության և սպառումը կրճատելու ուղղությամբ պետությունների ձեռնարկած միջոցների հետ։
Միաժամանակ կանխատեսվում է նավթի արդյունահանման աճ ԱՄՆ-ում՝ հաջորդ տարի մինչև գրեթե օրական 14,2 մլն բարել, ինչը բարձր է նախկին գնահատականներից, որոնք ենթադրում էին նվազում մինչև 2027 թվականը։
Ճգնաժամի ֆոնին ուժեղանում է նաև ածխային էլեկտրագեներացիան․ Rystad Energy-ի տվյալներով՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սպասվում է ածխի սպառման կարճաժամկետ աճ՝ Կատարից հեղուկացված բնական գազի մատակարարումների խափանումների և դրա գների բարձրացման պատճառով։ Սա հանգեցնում է էներգետիկ հաշվեկշռում ամենաածխածնատար վառելիքի մասնաբաժնի աճին։
Զուգահեռաբար, Axios-ի տեղեկությամբ, ՄԱԿ-ի կլիմայական բանակցությունները Բոննում էներգետիկ ճգնաժամը օգտագործում են որպես մաքուր էներգետիկային արագացված անցման օգտին փաստարկ։ COP31-ին նախապատրաստության շրջանակում քննարկվում են համաշխարհային էներգասպառման մեջ էլեկտրաէներգիայի բաժնի ավելացման նախաձեռնություններ։
Այսպիսով, Իրանի շուրջ հակամարտությունը միաժամանակ նվազեցնում է նավթի պահանջարկը, որոշ տարածաշրջաններում ուժեղացնում ածխի օգտագործումը և արագացնում վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու վերաբերյալ քաղաքական քննարկումը։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է