Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներում Ազատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել է Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ Մարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ «Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը» Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումը Միջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել է Փրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգը Կասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը Ներողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԻրանին հաջողվել է շրջանցել ամերիկյան պաշտպանական համակարգերը. NYTՋերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամասՀայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունըԱնվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունըԲելառուսի տարածքում քաղաքացիական անձանց փոխանակում է իրականացվելՎարշավայում ձերբակալվել է ՌԴ քաղաքացիԵվրոպայի ամենաշոգ ամառը«Նոան» պարտվեց «Սիոնին»Ռոբոտ-շները կպահպանեն Չինաստանի լուսնային կայանըՄարտուն Գրիգորյանը կալանավորվել էԻ՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Հայաստան

Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում գայլերի հարձակումից տուժածներն արդեն տանն են, բայց բժիշկների հսկողության ներքո են։ Ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Երևան։ Ասում են՝ նրա վիճակը կայունանում է։ Քարահունջի մերձակա տարածքներում շարունակում են փնտրել գայլերին։ Իսկ բնապահպաները առաջարկում են կարգավորել կենդանիների քանակը։

«Աշխատում էի տանը, շուռ եկա, տղաս ասաց՝ պապա, գայլն ա, գայլը։ Էդ մոմենտ ձեռքս գցեցի բերանը ու ես ընկա փոսը։ Նորից ուզեց հարձակվի իմ վրա, բայց նորից ես ձեռքս տարա, մտա բերանը։ Տղաս էլ մի քանի անգամ լապատկով խփեց գլխին՝ փախավ»։

Քարահունջի բնակիչ 61-ամյա Արամայիս Հարությունյանը փորձում է վերհիշել գայլի հետ մենամարտի մանրամասները։


Հուլիսի 9-ին Քարահունջում գայլերը հարձակվել էին գյուղի 6 բնակչի, այդ թվում՝ երեք տարեկան երեխայի վրա։ Գյուղացիներից ոմանք գայլերին նկատել են դեռ առավոտյան ժամը 5-ին, 6-ին՝ գյուղի սահմաններից դուրս, նույնիսկ հասցրել են նկարել նրանց։

Մանուշակ Հարությունյանի երեքամյա որդին՝ Դավիթն էլ է տուժել հարձակումից։ Նա դժվարությամբ է հավատում, որ գայլերը համարձակվել են բակ մտնել․

«Սովորականի նման խաղում էր բակում, մեքենայով։  Ձայնի վրա դուրս եկա, տեսա գյուղացիները արդեն հավաքվել են։ Երևի գայլը առաջինը երեխուն է տեսել ու հարձակվել վրան»։

Երեխայի կյանքը փրկել է 21-ամյա Գուրգեն Մալինցյանը։ Ըստ ականատեսների՝ Գուրգենը մարտի է բռնվել  գայլի հետ ու ազատել երեխային գիշատչի ճանկերից։ Երիտասարդը մարմնական վնասվածքներ է ստացել մեջքի ու ձեռքի շրջանում։

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Լևոն Հարությունյանը «Ռադիոլուրին» ասաց, որ բուժօգնություն ստանալուց հետո նրանք դուրս են գրվել, բայց ամեն օր պետք գնան վիրակապը փոխելու։  Իսկ ծանր վիճակում գտնվող տուժածը տեղափոխվել է Երևան, բայց նրա վիճակն այժմ կայունացել է։


«Կատարվել են բոլոր պատվաստումները՝ հակափայտացման, հակակատաղության, այդ թվում՝ համապատասխան իմուգլոբինը՝ ըստ քաշի ու տարիքի»։

Անգամ տարեցները չեն կարողանում մտաբերել մի դեպք, որ գազանները գյուղ հասած լինեն։ Բնապահպան, Կապանի անտառնտնտեսության նախկին տնօրեն Վլադիկ Մարտիրոսյանն ասում է՝ կերի պակասի պատճառով են գայլերը մտել բնակավայրեր։

«Նաև քանակի ավելացումն է։ Մենք մեր ժամանակներում տարեկան մի անգամ, փետրվարին հաշվառում էինք։ Եվ՛ հետքերով էին հաշվառում, և՛ վիզուալ։ Ճիշտ է՝ դա մոտավոր հաշվարկ էր, բայց պատկերացում էր տալիս քանակի մասին։ Եթե շատանում էր, ես գրություն էի գրում կոմիտեի նախագահին, խնդրում էինք թույլատրել քանակը կարգավորել։ Խմբեր էինք կազմում, նաև որսորդներ էինք ընդգրկում, որ հավեսները հանեն, գնում էինք գայլերին ոչնչացնում, քանակը կրճատում»։

Բնապահպանը մտահոգ է նաև շնագայլերի բազմացումից։

«Կապանում չախկալներն այնքան են շատացել, որ արդեն քաղաք են մտնում։ Դրանք վտանգավոր կենդանիներ են, հիվանդություններ տարածող։ Հարկավոր է կարգավորել դա։ Դա չի նշանակում, որ բնությունն այնքան ենք սիրում, որ չենք ոչնչացնում։ Քանակը պիտի կարգավորվի։ Դրանք մեծ վնաս են հասցնում նապաստակներին, եղջերուներին, մանր կենդանիներին»։

Քարահունջում փրկարարները, ոստիկաններն ու էկոպարեկները շարունակում են ուժեղ վերահսկողությունը։ Երեք գայլերից մեկին արդեն վնասազերծել են, մյուս երկուսին դեռ փնտրում  են։

armradio.am