Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Մեկնարկը տրվել է Թամարա Ստեփանյանի հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Արտոյի երկիրը» դրամայով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։


Ֆիլմը 2025 թվականի օգոստոսին արդեն իսկ բացել է Լոկառնոյի հեղինակավոր կինոփառատոնը։ Դրանից ի վեր այն ճամփորդել է բազմաթիվ մայրցամաքներով և վերջապես ներկայացվել է իր հայրենի՝ Արտոյի երկրի հանդիսատեսին։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ որպես կինոյի ոլորտի բյուջետային ծրագիր։ Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:


Փառատոնի մեկնարկը տրվել է Chora Gavit: A Score for Moving Bodies տարածական երաժշտական ինստալացիա-պերֆորմանսով, որը կինոփառատոնի մուտքը վերածել է ստեղծագործական իրադարձության։ Այն իրականացվրել է hosq հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Տիգրան Վիրաբյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, դեսպաններ, հյուրեր, կինոգործիչներ և կինոսերներ։

Միջոցառման շրջանակում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, ռեժիսոր Ջեսիքա Հաուսներին է հանձնել «Ոսկե ծիրանի վարպետ»մրցանակը։ Փառատոնային ծրագրում ընգրկվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։ Ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տանը, «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում։ Այն կտևի մինչև մինչև հուլիսի 19-ը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում