«ՔԿ–ն նախորդ տարի մեկ հիմնական ծրագիր է իրականացրել, որի շրջանակում 6 միջոցառում եղել։ Պետական բյուջեից «ՔԿ–ի ծառայություններ» ծրագրին հատկացվել է 18.9 մլրդ դրամ, որը հետագայում համալրվել է ևս 1.7 մլրդ դրամով։ Դա պայմանավորված է Փորձաքրեագիտական ՊՈԱԿ–ին հատկացված միջոցներով, փորձաքննություն նշանակելու որոշումների մեծ քանակով։ Ընդհանուր 2025 թվականի բյուջեն կազմել է 20.6 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ կատարվել է 19.2 մլրդ դրամի ծախս»,– ասաց Պողոսյանը։
Քննչական կոմիտեն նախորդ տարի իր բյուջեի 92.8%- ը ծախսել է. փորձաքննությունները շատ են եղել
ՀՀ քննչական կոմիտեն 2025 թվականին հատկացված 20.6 մլրդ դրամի բյուջեի 92.8 տոկոսը ծախսել է։ Այս մասին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը` ներկայացնելով 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։

















































