Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի ամառվա գլոբալ կանխատեսումը
Համաձայն կանխատեսման մոդելների՝ այս ամռանը կակտիվանա «Էլ-Նինյո» երևույթը, որը պայմանավորված է Խաղաղ օվկիանոսի արևադարձային գոտու ծովի մակերևույթի ջրի ջերմաստիճանների կտրուկ տաքացմամբ։ Մոդելները կանխատեսում են, որ ամռանը Էլ-Նինյոյի ազդեցությունը կզգացվի համաշխարհային կլիմայի վրա։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության այս ամռան գլխավոր կանխատեսումներն են.
• Աշխարհի մեծ մասում օդի ջերմաստիճանը սպասվում է նորմայից բարձր։
• Անոմալ տաք ջերմաստիճաններ են կանխատեսվում Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավ-Արևելյան Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի հասարակածային հատվածներում։
• Ատլանտյան օվկիանոսի արևադարձային գոտին կբնութագրվի միջինից բարձր ջերմաստիճաններով։
• Հնդկաստանում, Աֆրիկայի Հյուսիսային Գվինեական ծոցի և Եղջյուրի շրջաններում սպասվում են չորային պայմաններ, մինչդեռ Հարավային Աֆրիկայում տեղումները կարող են լինել նորմայից ավել։
• Էլ–Նինյոյի ազդեցությամբ պայմանավորված Խաղաղ Օվկիանոսի Կենտրոնական և Արևելյան հասարակածային գոտում սպասվում են նորմայից շատ տեղումներ։
• Ավստրալիայի մեծ մասում, Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Բրազիլիայի հյուսիս-արևելքում սպասվում են սակավ տեղումներ։
Ընդհանուր առմամբ, 2026 թվականի ամռանը, կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ, իսկ տեղումների քանակի կանխատեսումներում առկա է զգալի տարածական փոփոխականություն։


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
ՀՌՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Արմավիրի մարզում գործում է 169 ընտրական տեղամաս