Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջու Քեչելիի խոսքով՝ Անկարան և Երևանը մայիսի կեսերին ավարտել են երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Թուրքիան կսկսի իր ապրանքների մատակարարումը Հայաստան՝ առանց երրորդ երկրների միջոցով դրանք վերաձևակերպելու անհրաժեշտության։
Լրատվամիջոցի աղբյուրը նշել է, որ ներկա փուլում սահմանի բացման ամսաթիվը որոշված չէ, իսկ գործընթացի դինամիկան կախված կլինի երկկողմ երկխոսության զարգացումից։
Միևնույն ժամանակ, Անկարայում ակնկալում են կառուցողական բանակցությունների շարունակություն, որոնք, ինչպես սպասվում է, կնպաստեն Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանն ու բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է մնում 1993 թվականից։ Երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունները շարունակվում են 2022 թվականից, սակայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս կյանքի չեն կոչվել։


















































Ամփոփվել է 110 տեղամասի արդյունքները
Պարեկային ծառայությունը համալրվել է իտալական նոր մոտոցիկլետներով
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել
Տաշիրի Կաթնառատում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 259, «Ուժեղ Հայաստանը» 160 ձայն
Նոր ԱԺ-ում կլինի 105 պատգամավոր. ՔՊ-ն կունենա 61 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 28, «Հայաստան»–ը՝ 11, ԲՀ...
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու հանցա...
Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է
Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը
ՀՌՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը