Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 187 անդամ երկրները ներկայացնող պատվիրակությունների մասնակցությամբ Ժնևում անցկացվում է Աշխատանքի միջազգային համաժողովի 114-րդ նստաշրջանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Նստաշրջանին մասնակցում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը, տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ։
Օրակարգում ներառված են արժանապատիվ աշխատանքի ապահովման գործում արհեստական բանականության հնարավորությունների կիրառման, աշխատանքում գենդերային հավասարության ապահովման և սոցիալական երկխոսության զարգացմանն առնչվող մի շարք թեմաներ։
Իր ելույթում Լուսինե Քոչարյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ լինելով որդեգրած արժեքներին և սկզբունքներին՝ շարունակում է իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ աշխատանքային իրավունքի պաշտպանության, ինչպես նաև կայուն զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի ապահովման օրակարգի արդյունավետ իրականացման ուղղությամբ: Նախարարի տեղակալը նշել է, որ աշխատանքային օրենսդրության ընթացիկ բարեփոխումների հիմքում գործատուների և աշխատողների շահերի պաշտպանությանն ուղղված արդար և հավասարակշռված շրջանակի ձևավորման ռազմավարական նպատակն է։
Լուսինե Քոչարյանը նաև շեշտել է, որ Հայաստանը վերանայում է գործատուների և արհմիությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական շրջանակը՝ բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության մեխանիզմները ամրապնդելու և խորացնելու նպատակով։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ներառական և արժանապատիվ աշխատանքային միջավայրի ձևավորման, աշխատանքային պայմանագրերի թվայնացման գործընթացներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների զբաղվածության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է