Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:
ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն ամփոփ վիճակագրական պատկեր ներկայացրեց Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումների մասով:
«Ընդհանուր թվով՝ ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել Ղարաբաղից տեղահանված 39 հազար 650 անձ, որից 27 հազար 296 անձի ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Մերժման դեպքեր չեն եղել»,- հայտնեց ՆԳ նախարարի տեղակալը:
Նրա խոսքով՝ քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի նոր թվային համակարգի գործարկման պահից այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ, մասնավորապես այս տարվա հունիս ամսվա սկզբի դրությամբ թիվը կազմել է 11 հազար 146:
«Ղարաբաղից տեղահանված անչափահաս անձանց թիվը կազմել է 28 հազար, որից շուրջ 12 հազար անչափահասի տրվել է ՀՀ քաղաքացիություն»,- տեղեկացրեց Մկրտչյանը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան