ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունը որակել է բաց և մրցակցային
ԱՊՀ դիտորդական առաքելությունը հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանի ընտրությունն անվանել է մրցակցային և բաց։
«ԱՊՀ դիտորդական առաքելությունը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանն ու Ընտրական օրենսգրքին համապատասխան, եղել են բազմակուսակցական, բաց և մրցակցային»,- երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է առաքելության ղեկավար Նուռլան Սեյթիմովը։
Նրա խոսքով՝ քվեարկությունն ընթացել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, տեխնիկական սարքավորումներն, ընդհանուր առմամբ, աշխատել են անխափան, ձայների հաշվարկի ընթացակարգն անցել է՝ համաձայն ընտրական օրենսդրության պահանջների:
«Դիտորդների արձանագրած առանձին թերություններ տեխնիկական բնույթի էին և անհապաղ շտկվել են տեղամասային հանձնաժողովների կողմից։ Առաքելությունը չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա», - ասել է նա։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ձայների 100%-ի հաշվարկից հետո, հղում անելով նախնական տվյալներին, հաղորդել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանի ընտրությունում ստացել է ձայների 49,81%-ը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց