Անհայտ կորած անձանց իրավունքներին առնչվող հարցերը պետք է մշտապես պետության ուշադրության կենտրոնում լինեն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 29-ին հերթական անգամ հանդիպել է անհայտ կորած անձանց հարազատների հետ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Քննարկվել են անհայտ կորած անձանց ու նրանց հարազատների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։
Անհայտ կորած անձանց հարազատները տեղեկացրել են, որ հիմնել են Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա։ Անահիտ Մանասյանը կարևորել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն կարևոր քայլ է անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների հասցեավորման առումով։
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է, որ անհայտ կորած անձանց հարազատների մտահոգությունների պատշաճ հասցեագրումն ու նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթություններից են։
Այս ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում՝ կիրառելով բոլոր հնարավոր գործիքները։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ այս անձանց իրավունքներին առնչվող հարցերը պետք է մշտապես պետության ուշադրության կենտրոնում լինեն և պետք է շարունակական քայլեր ձեռնարկվեն անձանց իրավունքների երաշխավորումն ապահովելու ուղղությամբ:


















































4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը