Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրև Արևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել Եվրատեսիլը ՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը Բնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի «Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել Թրամփին ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026 Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափը Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներին Անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվել Աճել են երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյան

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրևԱրևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել ԵվրատեսիլըՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել ԹրամփինՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափըԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներինԱնչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվելԱճել են երեխաների թունավորման դեպքերը. ԱվանեսյանՊուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. ԶելենսկիԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնըԳեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներՍտեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարարՄեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունըԳիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրաԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. ԷրդողանBarbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարովՖրանսիան կրկին շոգի ալիք է ապրումՎլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում»Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՔննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցըԿալանքի հարցը երկար քննարկվել է. Ջուլհակյան
Հայաստան

Պատմության էջերից․ Արամ Մանուկյանի հանդիպումը Կատարինե Զալյանի հետ

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի կյանքի մի դրվագ կապված է Արմավիրի՝ նախկին Ղուրդուղուլի գավառի հետ: Այստեղ է նա հանդիպել իր ապագա կնոջը՝ բժշկուհի Կատարինե Զալյանին: Արմավիր գյուղում պահպանվել է այն տունը, որտեղ ապրել են ամուսինները: Նրանք ծանոթացել են այդ գյուղի որբանոցում: Այս պատմությունը տատից լսել ու «Ռադիոլուր»-ին է փոխանցել արմավիրցի Հակոբ Հակոբյանը:

Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը սկիզբ դրեցին Հայաստանի առաջին հանրապետությանը։ Պատմական այդ իրադարձությունների ակունքում կանգնած էր նաև Արամ Մանուկյանը: Նրա ռազմա-քաղաքական գործունեությունը սկսվել է դեռ 1915թ Վանի ինքնապաշտպանության մարտերի ժամանակ։ Արամ Մանուկյանը նույնիսկ Վանի նահանգապետ էր նշանակվել: Նա Վասպուրականի հայերի հետ սկսել էր վերականգնել նահանգի քայքայված տնտեսությունը։ Հետագայում օգնել էր գաղթականներին, որոնց մի մասը ապաստան էին գտել Արմավիր գյուղում:

Արամ Մանուկյանի այդ տարիների գործունեության մասին տեղացիները բազմաթիվ հիշողություններ ունեն։ Արմավիրցի Հակոբ Հակոբյանը «Ռադիոլուրին» պատմում է իր տատի հուշերը:

«Մորական տատիս մասին եմ խոսում, հետաքրքիր բաներ էր ինձ պատմում այդ թվերից, ես ուշադիր լսում ու հիշում էի: Արամ Մանուկյանը տեխնիկա էր առնում, գութաններ, օգնություն էր տանում, ամբողջովին լծված էր այդ գործին: Անընդհատ գնում-գալիս էր սահմանից այն կողմ»:

Գաղթի ժամանակ Արմավիր գյուղում որբանոց էր բացվել, պատմել է տատը՝ Արփենիկ Յոլչյանը։ Դա նախկին հիվանդանոցի տարածքում էր: Հենց որբանոցում էլ Արամ Մանուկյանը հանդիպել է իր ապագա կնոջը՝ բժշկուհի Կատարինե Զալյանին: Հակոբն ասում է, որ իր տատը մտերիմ է եղել բժշկուհու հետ ու նկատել է իրենց գյուղում հաճախ երևացող երիտասարդի ուշադրությունը բժշկուհու նկատմամբ:

«Ո՞նց է ծանոթանում: Մեր գյուղը գավառային կենտրոն է եղել, որբանոց է ունեցել, որտեղ 1230 որբ է եղել: Տատս պատմում էր՝ էդ տղեն էնքան գնաց-եկավ, վերջը Կատինի հետ ամուսնացավ: Կատարինեին Կատին էին ասում, մեր գյուղում հաճախ անունները կրճատում էին»:

Տունը, որտեղ ապրել է Կատարինե Զալյանը, դեռ պահպանվում է: Տասնամյակների ընթացքում տարբեր մարդկանց է պատկանել։ Հակոբն այնտեղ մի քանի տարի առաջ է եղել, որի բնակիչներն ամիսներ առաջ էին գնել այն:

«Ընտանիքը, որ ապրում էր այդ տանը, եզդի էին, մեր գյուղի եզդիներից: Իմիջիայլոց ասեմ, մեր գյուղի եզդիները Սուրմալուից են: Այդ ընտանիքը տան մեջ ընդամենը մի սենյակում էին ապրում: Մի հարկանի տուն էր ու ամեն ինչ պահպանվել էր, նույնիսկ ծածկը, որը շատ հետաքրքիր գործված էր եղեգով, հատակը՝ սալիկապատված, սյուները, լրիվ պահպանված էին, բայց արդեն խարխուլ»:  

1918թ մայիսին Արամ Մանուկյանի կոչով արմավիրցիները միահամուռ կերպով պայքարի են ելել թուրքերի դեմ: Հակոբն ասում է, որ իրենց գյուղի ջոկատները կռվել են նաև Բաշ Ապարանում:

 «Գյուղում 300 հոգանոց ջոկատ է կազմվել և մեկնել Բաշ Ապարանի կռվին մասնակցելու: Այդ ջոկատի հրամանատարը Սարդարապատ գյուղից էր: Հետաքրքիրն այն է, որ այդ ջոկատին ամբողջովին զինել ու հանդերձավորել էր մեր գյուղի վերջին հոգևորականը՝ տեր Գարեգինը, Խորենի պապը»:

Այդ տարիների հետ կապված շատ պատմություններ կան գյուղում: Հակոբն ասում է, որ այդ հուշերը չկորցնելու լավագույն միջոցը Կատարինե Զալյանի ու Արամ Մանուկյանի անունով կոչելն է գյուղի այն փողոցը որտեղ ապրել են նրանք։

armradio.am