Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրև Արևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել Եվրատեսիլը ՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը Բնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի «Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել Թրամփին ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026 Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափը Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներին Անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվել

Փարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի ՍուպերգավաթըՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրևԱրևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել ԵվրատեսիլըՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել ԹրամփինՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափըԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներինԱնչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվելԱճել են երեխաների թունավորման դեպքերը. ԱվանեսյանՊուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. ԶելենսկիԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնըԳեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներՍտեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարարՄեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունըԳիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրաԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. ԷրդողանBarbie Signature շարքի նոր տիկնիկ՝ Ուիթնի Հյուսթոնի կերպարովՖրանսիան կրկին շոգի ալիք է ապրումՎլահովիչը կարիերան կշարունակվի թուրքական «Բեշիկթաշում»Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՔննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը
Հայաստան

Երևանում մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնությունը

Երևանում մեկնարկել է գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի (խառը մենամարտեր) Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ է հյուրընկալում Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) հովանու ներքո անցկացվող մրցաշար։

Առաջնության պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական խառը մենամարտերի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը, UWW-ի փոխնախագահ Ռոդիկա Մարիա Յակսին, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը ողջունել է մասնակիցներին և հյուրերին՝ ՀՀ-ում գտնվելու և Եվրոպայի առաջնության բացման արարողությանը մասնակցելու առիթով։ «Իսկապես չափազանց կարևոր է, որ Հայաստանը հերթական անգամ հյուրընկալում է նման նշանակալի մարզական միջոցառում։ Այս առաջնությունը ևս մեկ կարևոր ստուգատես կդառնա մեր երկրի համար, որը, վստահ եմ, պատվով կիրականացնենք։ Ուրախ եմ, որ մեր երկիրը դարձել է եվրոպական այն կենտրոնը, որտեղ համախմբվել են գրեփլինգի լավագույն մասնագետները, մարզիկները, մարզիչները, ինչպես նաև պանկրատիոնի ոլորտի ներկայացուցիչները»,- նշել է Հասմիկ Ավագյանը։

Նա ընդգծել է, որ վերջին տարիներին Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը միջազգային խոշոր մրցաշարերի անցկացումն է Հայաստանում։ Նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական խառը մենամարտերի ֆեդերացիային՝ մրցաշարի կազմակերպումն ու անցկացումը բարձր պատասխանատվությամբ ստանձնելու համար՝ վստահություն հայտնելով, որ մրցաշարը կնպաստի մարզաձևերի զարգացմանն ու տարածմանը Հայաստանում։

Մրցաշարի մասնակիցներին ողջունել է նաև Հայաստանի գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական խառը մենամարտերի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը:

«Սա կարևոր և պատմական իրադարձություն է ոչ միայն մեր ֆեդերացիայի, այլև ամբողջ հայկական սպորտի համար»,- նշել է Սարգիս Բազինյանն ու Երևանում անցկացվող առաջնության հուշամեդալը նվիրել պաշտոնատար հյուրերին։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Ռոդիկա Մարիա Յակսին՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին մրցաշարի բարձր մակարդակով անցկացման և ջերմ հյուրընկալության համար։

Առաջնությանը մասնակցում են 15 երկրի ավելի քան 800 մարզիկներ: Մրցումային նախորդ երեք օրերի ընթացքում Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել են 7 ոսկե, 11 արծաթե և 23 բրոնզե մեդալ՝ մինչև 15, Մ17 և Մ20 տարեկանների պայքարում:

Այսօր՝ մեծահասակաների կազմում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է 58 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը: Գրեփլինգի մրցումները կավարտվեն մայիսի 27-ին, իսկ պանկրատիոնի և սիրողական MMA-ի մեծահասակների, մինչև 20, մինչև 17, մինչև 15 տարեկանների և վետերանների մրցումները կանցկացվեն մայիսի 28–31-ը։