Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. Զելենսկի Երեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվել Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը ԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ Ճապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբ Փարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրև Արևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել Եվրատեսիլը ՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը Բնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի

ԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. ԶելենսկիԵրեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվելՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներՃապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբՓարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի ՍուպերգավաթըՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրևԱրևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել ԵվրատեսիլըՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել ԹրամփինՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափըԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներինԱնչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվելԱճել են երեխաների թունավորման դեպքերը. ԱվանեսյանՊուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. ԶելենսկիԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնըԳեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներՍտեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարարՄեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունըԳիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրաԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. Էրդողան
Հայաստան

Պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ, այն ամենօրյա պատասխանատվություն է․ ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի՝ Մայիսի 28-ի առիթով։ Ուղերձում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի՝ Մայիսի 28-ի առթիվ։

1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը, հաղթահարելով պատերազմի, ցեղասպանության և պետականազրկման ծանրագույն հետևանքները, վերականգնեց իր անկախ պետականությունը։ Դարերի ընդմիջումից հետո ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետությունը ոչ միայն քաղաքական իրողություն էր, այլև ազգային կամքի, ինքնության պահպանման և ապագայի հանդեպ հավատքի վերածնունդ։

Առաջին Հանրապետության հիմնադրումը տեղի ունեցավ բացառիկ ծանր պայմաններում։ Գոյաբանական սպառնալիքների, մարդկային ու նյութական ահռելի կորուստների պայմաններում մեր ժողովուրդը կարողացավ ձևավորել պետական կառավարման համակարգ, ազգային բանակ, դիվանագիտական հարաբերություններ և միջազգային ներկայություն։

Թեպետ Առաջին Հանրապետության գոյությունը տևեց ընդամենը երկու տարի, դրա պատմական նշանակությունն անհամեմատ ավելի լայն ու խորքային է։ Այն դարձավ հայկական պետականության վերածննդի հիմքը և անկախ ապրելու մեր ժողովրդի կամքի կենսունակության ամենախոսուն ապացույցը։

Մայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որը հիշեցնում է, որ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ։ Այն ամենօրյա պատասխանատվություն է՝ պահանջող քաղաքական հասունություն, ազգային ինքնագիտակցություն և հանրային համերաշխություն։

Այսօր ևս Հայաստանը կանգնած է բարդ և վճռորոշ մարտահրավերների առաջ։ Մեր ինքնիշխանության ամրապնդումը, պետական ինստիտուտների կայուն զարգացումն ու անվտանգ ապագայի կառուցումը պահանջում են հավաքական պատասխանատվություն և պետական մտածողություն։ Մեր պատմական փորձը վկայում է, որ հայ ժողովուրդը կարողացել է հաղթահարել ամենածանր փորձությունները, երբ առաջնորդվել է միասնականության, փոխադարձ հարգանքի և ազգային համախմբման սկզբունքներով։

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր փորձություն են լինելու մեր ժողովրդավարության, պետական համակարգի կայունության և հանրային հասունության համար։ Դրանք պետք է դառնան ազատ կամարտահայտման, օրենքի գերակայության և քաղաքական մշակույթի ամրապնդման հերթական հաստատումը։ Ժողովրդավարական պետության ամրությունը սկսվում է քաղաքացու պատասխանատու մասնակցությունից և հանրային վստահության պահպանությունից։

Այս օրը մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ անկախությունն ու պետականությունը ձեռք բերված և անփոփոխ արժեքներ չեն, այլ դրանք պահպանելու, ամրապնդելու և հաջորդ սերունդներին փոխանցելու շարունակական հանձնառություն են։

Մաղթում եմ, որ համերաշխության, պատասխանատվության և պետական մտածողության շնորհիվ կարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները և կառուցել անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ ապագա։

Տոնդ շնորհավո՛ր, Հանրապետություն»,-ասված է Հանրապետության նախագահի ուղերձում: