Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. Զելենսկի Երեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվել Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը ԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ Ճապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբ Փարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրև Արևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել Եվրատեսիլը ՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը Բնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի

ԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. ԶելենսկիԵրեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվելՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներՃապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբՓարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի ՍուպերգավաթըՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրևԱրևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել ԵվրատեսիլըՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել ԹրամփինՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափըԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներինԱնչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվելԱճել են երեխաների թունավորման դեպքերը. ԱվանեսյանՊուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. ԶելենսկիԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնըԳեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներՍտեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարարՄեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունըԳիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրաԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. Էրդողան
Հայաստան

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ընտրական գործընթացի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 79 քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 38 անձի նկատմամբ,  որոնցից 15-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 11-ի նկատմամբ` տնային կալանքը, 6-ի նկատմամբ` վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ` դաստիարակչական հսկողությունը, 5-ի նկատմամբ` բացակայելու արգելքը և 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Այսպես՝

•  ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) նախաձեռնվել է 6 քրեական վարույթ, որից 1-ի նախաքննությամբ հիմնավորվել է Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածով նախատեսված ընտրակաշառք տալու հանգամանքը և ըստ քննչական ենթակայության՝ քրեական վարույթն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, 1 քրեական վարույթ 2 մեղադրյալի մասով (խափանման միջոցներ են կիրառվել` կալանք, վարչական հսկողություն և գրավ) ուղարկվել է դատարան, 2 քրեական վարույթով ներգրավվել է 3 մեղադրյալ, որոնցով նախաքննությունը շարունակվում է (1 մեղադրյալի համակցությամբ մեղսագրվել է նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու հանցակազմը, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոցը` կալանք, մյուս մեղադրյալին մեղսագրվել է Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք` քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը, խափանման միջոցը` բացակայելու արգելք, իսկ 3-րդ մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և խափանման միջոց է ընտրվել կալանքը), ևս 2 քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: 

• ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) նախաձեռնվել է 36 քրեական վարույթ, որից 2 քրեական վարույթով ներգրավվել է 13 մեղադրյալ (7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 6-ի նկատմամբ` տնային կալանքը, այդ թվում 3-ը` համակցված գրավ), 3 քրեական վարույթ միացվել է այլ վարույթների, 28 վարույթով  նախաքննությունը շարունակվում է, իսկ 3 քրեական վարույթ կարճվել է:

• ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) նախաձեռնվել է 28 քրեական վարույթ, որից 11 քրեական վարույթով ներգրավվել է 20 մեղադրյալ (4 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, 5-ի նկատմամբ` տնային կալանք, 5-ի նկատմամբ` վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ` դաստիարակչական հսկողությունը, 4-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք): 28 քրեական վարույթից 3-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 9 քրեական վարույթ միացվել է, ևս 16 վարույթով նախաքննությունը շարունակվում է:

• ՀՀ քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը) նախաձեռնվել է 9 քրեական վարույթ, որոնց  նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 9 անձ ՀՀ քաղաքացիությունից բացի ունենալով նաև օտարերկրյա քաղաքացիություն, դիմել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն` խնդրելով տրամադրել վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք` թաքցնելով օտարերկրյա քաղաքացիություն ունենալու հանգամանքը: Նշված քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է:

79 քրեական վարույթից 5-ը՝ 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Հիշյալ բոլոր քրեական վարույթներով կատարվել են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ, հարցաքննվել՝ շուրջ 1000 անձ:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում, դրան հաջորդող շրջանում ՀՀ քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով: