Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհայտ կորած. ՆԳՆ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 26-27-ը:
Բացահայտվել է 115 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
36 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության,
6 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
5 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
3 դեպք՝ ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու,
2-ական դեպք՝ շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, փաստաթղթեր կեղծելու, սառը զենք կրելու:
Բացահայտվել է նաև անձնական ունեցվածքի գողության, վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, հրազենի ապօրինի շրջանառության, հետամտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
1-ական դեպք՝ խուլիգանության, այլ հանցագործության։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Գրանցվել է զենք զինամթերք կամավոր հանձնելու՝ 3 դեպք։
Հայտնաբերվել է 3 անհայտ կորած։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


















































4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը