300 հազար ադրբեջանցու վերադարձի թեման անվերադարձ փակել ենք․ վարչպետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքում քարոզարշավի ժամանակ անդրադարձել է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությանը։
«Մեզ վախեցնելու թեմաներից մեկը 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման է։ Էլի միլիոններ են ծախսում, միլիոննե՛ր. երեկ քարոզարշավից հետո տուն եմ գնացել, ժամը քանիսն էր, մտել եմ տուն, ասացի՝ մի հատ թեյ խմեմ, միացրել եմ Յութուբը, որ մի բան նայեմ։ Տեսնեմ՝ ինչ-որ մի կին երկու երեխայի հետ գնում, մտնում է մանկապարտեզ, ասում է՝ երեխաներին բերել եմ մանկապարտեզ, տնօրենն էլ ասում է՝ գիտե՞ք ինչ, բան, Սաֆարովի երեխաներին ընդունել ենք, ձեր երեխաներին չենք կարող ընդունել», - ասել է վարչապետը և հավելել, որ մարդ պիտի խելագար լինի, որ միլիոններ ծախսի նման հոլովակ եթեր հեռարձակելու համար։
«Այդ ի՞նչ 300 հազար ադրբեջանցի։ Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մենք 2023 և 2024 թվականներին այդ թեման անվերադարձ փակել ենք, բայց գիտե՞ք ինչով ենք փակել՝ շատ դժվար և ծա՛նր որոշումներ կայացնելով, և հետևաբար՝ այդ հարցն օրակարգ վերադարձնելը բացառելու ամենակարճ ճանապարհն ընդհանրապես պատերազմն է», - ասել է վարչապետը։


















































4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը