Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. Զելենսկի Երեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվել Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը ԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ Ճապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբ Փարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրև Արևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել Եվրատեսիլը ՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը Բնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի

ԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. ԶելենսկիԵրեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվելՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներՃապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբՓարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի ՍուպերգավաթըՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրևԱրևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել ԵվրատեսիլըՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել ԹրամփինՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափըԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներինԱնչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվելԱճել են երեխաների թունավորման դեպքերը. ԱվանեսյանՊուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. ԶելենսկիԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնըԳեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներՍտեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարարՄեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունըԳիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրաԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. Էրդողան
Հայաստան

Օրենքն ու կռիվը Աժ-ում․ hեռացող խորհրդարանի պատմական դրվագները

2018 թվականից հետո ապագա խորհրդարանը առաջինն է, որ ձևավորվելու է հերթական ընտրությունների միջոցով։ Նախորդ երկու անգամ ԱԺ-ն արտահերթ ընտրություններով է ձևավորվել։ Հեռացող խորհրդարանն աչքի է ընկել ինչպես առանցքային օրենսդրական կարգավորումներով, այնպես էլ աղմկահարույց դրսևորումներով, ունեցել է նիստեր, որոնք կարելի է պատմական գնահատել։ «Ռադիոլուր»-ն ամփոփել է 8-րդ գումարման ԱԺ-ի հնգամյա աշխատանքը։

Անկախ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ գործող կառավարությունը ընտրությունների հաջորդ իսկ առավոտ գնալու է ԱԺ։ Սա օրենքի պահանջ է և կապ չունի նախորդող քաղաքական իրադարձությունների հետ։

Օրենսդրական կարգավորումները կառավարությանը ստիպում են սահմանված ժամկետներում Ազգային ժողովին ներկայացնել պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը։ Զեկույցների ներկայացումը կմեկնարկի հունիսի 8-ից՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում։ Առաջին զեկույցով սովորաբար հանդես է գալիս գործադիր իշխանության ղեկավարը։ Նախատեսվում է բյուջեի կատարողականի քննարկումները շարունակել մինչև հունիսի 15-ը, դրանից հետո հաշվետվությունների ներկայացումը կընդգրկվի Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում։

Այսպիսով՝ մինչև նոր խորհրդարանի ձևավորումը, ապա՝ գործող կառավարության լուծարումն ու նոր կառավարության կազմի հաստատումը գործադիր իշխանությունը հին կազմով կհասցնի ներկայացնել 2025-ի իր աշխատանքների հաշվետվությունը։

Այս շաբաթը լիագումար վերջին նիստերի շաբաթն է խորհրդարանի համար մինչև ընտրությունները, սակայն նիստի քվորում չապահովվեց։ Հաջորդ խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար պայքարողները չներկայացան գործող խորհրդարան։ Քվորումի համար անհրաժեշտ էր 107 պատգամավորից առնվազն 54-ի ներկայությունը։ Նիստը վարող խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձանագրեց․ «Գրանցվել է հինգ պատգամավոր։ Քվորում չունենք։ Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ։ Այսպիսով, մենք ունենք նման հնարավորություն։ Բոլորիդ լավ օր եմ մաղթում»։

Այս լիագումար նիստերի օրակարգում 35 հարց է ընդգրկված։

2021 թվականին ձևավորված խորհրդարանն այս ընթացքում գումարել է հարյուրավոր հերթական և արտահերթ նիստեր՝ դառնալով Հայաստանի նորագույն պատմության ամենալարված և խառը իրադարձություններ ապրած խորհրդարաններից մեկը։

Այս խորհրդարանն է լսել 44-օրյա պատերազմի մեկնարկի ու ավարտի ծանր և հուզական հայտարարությունները։ Այս ընթացքում են կայացել ամենազգայուն լսումները պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի արձանագրումների, անհետ կորածների, գերիների վերադարձի, ինքնիշխան տարածքների կորստի խնդիրների շուրջ։ Օրենսդիրի այս աշխատանքների փուլում են նաև բարձրացվել տարատեսակ հարցեր, որոնց պատասխանին հանրությունը սպասում է մինչև օրս։ Բոլոր ժամանակների խորհրդարաններից հենց սա ամենաշատը լսեց «դավաճան» բառը՝ փոխադարձ մեղադրանքների տեսքով։

Անցած տարիներին այս Ազգային ժողովն ընդունել է պետության անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք առանցքային, պատմական և, կարելի է ասել, աղմկահարույց որոշումներ։

  • Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի ստատուտի վավերացումը ամենաուշագրավ արտաքին քաղաքական քայլերից մեկն էր, որն առաջացրեց լայն միջազգային արձագանք և քաղաքական բանավեճեր:
  • Հեռացող խորհրդարանին է պատկանել նաև պատմական իրավունքը՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի վավերացումը, սահմանների ճշգրտման և սահմանազատման գործընթացի իրավական հիմքերի հաստատումը։
  • Այս խորհրդարանում են ընդունվել պաշտպանության ոլորտի նոր ռազմավարությունը, Զինված ուժերում ատեստավորման համակարգի ներդրումը, կամավորական հիմունքներով կանանց զինվորական ծառայության անցնելու օրենսդրական կարգավորումները, զինծառայության ժամկետի կրճատումը։
  • 2021-2026 թվականների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը 5 անգամ գնացել է Ազգային ժողով՝ 8 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու կամ կալանավորելու միջնորդագրերով։

Հեռացող խորհրդարանի աշխատանքն առանձնացավ նրանով, որ օրենսդրական սովորական գործունեությանը զուգահեռ՝ ԱԺ դահլիճը վերածվել էր երկրում ընթացող  քաղաքական ու հասարակական ծանր իրադարձություններն արտացոլող հարթակի՝ բոլոր հնարավոր դրսևորումներով։

Այս խորհրդարանում ընդդիմությունը տևական ժամանակ բոյկոտում էր աշխատանքները։ 8-րդ գումարման Ազգային ժողովի խորհրդարանական ընդդիմության հիմնական և ամենատևական բոյկոտը տևել է շուրջ 6 ամիս, ինչից հետո արձանագրվեց մասնակի, ապա ամբողջական վերադարձ։ Բայց անցած հինգ տարում ընդդիմությունը կիրառել է նաև բազմաթիվ կարճաժամկետ կամ, այսպես ասած, տակտիկական բոյկոտներ․ օրինակ՝ առանձին արտահերթ նիստերի, կառավարության հետ հարցուպատասխանների կամ որոշակի օրինագծերի քննարկումների ժամանակ, սակայն դրանք տևել են մի քանի օրից մինչև մեկ նստաշրջան։ Այս ամենը առաջացնում էր ինչպես արդյունավետության, այնպես էլ վարձատրության հետ կապված հարցեր։ Հինգ տարիների ընթացքում ԱԺ շենքում ամենաշատ հնչած հարցը հետևյալն է․  

«Որևէ տեղեկություն ունե՞ք, թե, ի վերջո, ուր է կորում մեր ընդդիմությունը պարբերաբար»։  

«Գալիս են փախեփախ, վազեվազ, այդ քարտերը արագ տեղադրում են, գրանցվում ու փախնում են դահլիճից»։

«Ես վստահ եմ, որ իսկապես փորձում եք իմանալ` ո՞ւր է ընդդիմությունը»։

Անցած հինգ տարում իշխանությունն ու ընդդիմությունը այդպես էլ չկարողացան խաղաղ գոյակցել և գործակցել։ Երբ իշխանությունն ու ընդդիմությունը հանդիպել են նիստերի դահլիճում, շատ հաճախ արձանագրվել են սուր բանավեճեր, փոխադարձ մեղադրանքներ և անգամ ծեծկռտուք՝ շիշ նետումներով։ Այս խորհրդարանի պատերը հայհոյանք էլ քիչ չեն լսել։ Այս ընթացքում լրագրողների հետ առճակատումներն էլ քիչ չէին։ Սահմանափակվեց լրագրողների տեղաշարժը շենքում, մի շարք լրագրողների արգելվեց աշխատել խորհրդարանում, ինչը և հենց լրատվամիջոցների կողմից գնահատվեց ազատ խոսքի ու աշխատանքի սահմանափակում։

Ազգային ժողովի տարածքում անվտանգության և կարգ ու կանոնի ապահովման պատասխանատու Պետական պահպանության ծառայության աշխատակիցները բավական հաճախ են շտապել կամ հրավիրվել նիստերի դահլիճ՝ կրքերը հանդարտեցնելու։ Պատգամավորների միջև վիճաբանության ժամանակ ամբիոնից և դահլիճից միմյանց վրա ջրի շշեր նետելու միջադեպը դարձավ խորհրդարանական էթիկայի ամենաքննարկվող թեմաներից մեկը:  

8-րդ գումարման Ազգային ժողովն իր գործունեության ընթացքում՝ 2021 թ. օգոստոսից մինչև 2026 թ. մայիս, ընդունել է մոտ 3000 օրենսդրական ակտ՝ ներառյալ սահմանադրական օրենքներ, փոփոխված օրենսգրքեր, միջազգային պայմանագրերի վավերացումներ և գործող օրենքներում փոփոխություններ ու լրացումներ։

Ընդունված օրենքների ճնշող մեծամասնությունը՝ 80-85%-ը, խորհրդարան է ներկայացրել կառավարությունը։ Դրանց մեծ մասը իշխող քաղաքական մեծամասնությունն ընդունել է առանց առարկությունների։

armradio.am