Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ 1 անձ ձերբակալվել է
Մայիսի 26-ին՝ ժամը 2:40-ին, բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած ծակած վերքով բուժօգնության է դիմել Սարալանջ գյուղի բնակիչ 50-ամյա մի տղամարդ։ ՆԳ նախարարությունից հայտնում են՝ նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։
Կոտայքի քրեական ոստիկանների և Նաիրիի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված համալիր գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Սարալանջ գյուղի 8-րդ փողոցի բակերից մեկում նույն գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածել, ապա դանակահարել է 50-ամյա տղամարդուն:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում Սարալանջի 63-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանություն, ապա փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։


















































4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը