Ո՞վ է զոհվելու ծովից ծով Հայաստանի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է իր հասցեին քննադատություններին, թե 2021թ. ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Այսօր շատ բան են ասում, օրինակ, ասում են, որ ես 2021թ. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել եմ։ Ճիշտ են ասում։ Բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչի համար՝ որ ի վերջո այդ գիտակցումը հասունացել է, որ ցանկացած երկրի տարածքային ամբողջականությունն ուրվագծվում է իր հարևանների տարածքային ամբողջականությամբ։
Այսինքն՝ ես նախ ճանաչել եմ ՀՀ տարածքային ամբողջականությունը, և այդ հենքի վրա է հնարավոր միակ խաղաղությունը, որ կարող ենք ունենալ։ Եթե այս ուղեգծից շեղվենք, մենք ետ ենք գլորվելու կոնֆլիկտի հորձանուտն ու պատերազմները չեն ուշանա։
Այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունից մեկն ասում է՝ ծովից ծով Հայաստան։ Ի՞նչ ծովից ծով Հայաստան, ինչո՞վ ծովից ծով Հայաստան։ Ո՞վ է զոհվելու ծովից ծով Հայաստանի համար»,- Կոտայքի մարզում նշել է նա։ Փաշինյանը որպես օրինակ մատնանշել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին. «Էդ մարդը, որի նկարն էլ այդտեղ կախված է, իր ընտանիքի ոչ մի անդամ ՀՀ սահմանի անվտանգության համար մի կրակոց նույնիսկ չի արձակել։ Եթե նրանք կրակել են, կրակել են՝ Աբովյանում, Առինջում, Կոտայքի մարզում, սեփական երկրի քաղաքացիների դեմ։ Էսօր եկել, ծովից ծով Հայաստան են խաղացնում»,- նշել է նա։


















































4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը