Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. Զելենսկի Երեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվել Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը ԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ Ճապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբ Փարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրև Արևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել Եվրատեսիլը ՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը Բնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի

ԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. ԶելենսկիԵրեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվելՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներՃապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբՓարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի ՍուպերգավաթըՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրևԱրևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել ԵվրատեսիլըՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել ԹրամփինՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափըԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներինԱնչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվելԱճել են երեխաների թունավորման դեպքերը. ԱվանեսյանՊուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. ԶելենսկիԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնըԳեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներՍտեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարարՄեղրիում կասեցվել է զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունըԳիշերային հարձակում Կրասնոդարի երկրամասի վրաԵթե TRIPP-ը լինի տարանցիկ ճանապարհ, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը և խաղաղության հաստատմանը. Հայկ ՖարմանյանՔննարկումներ՝ ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալԿասեցվել է «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄՆոր Խարբերդի դեպքի վերաբերյալ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում. ՆԳՆՈրքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն, դա Հայաստանի օգուտն էԵթե ձեր երազանքների կաթողիկոսը պիտի բազմազավակ հայր լինի, ուրեմն դա ձեր արժեհամակարգն է. Ա.Դավոյան Միակ նպատակն է՝ խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում. Էրդողան

Հունիսի 7-ի ընտրություններից հետո Գյումրիում պետք է տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ․ Նիկոլ Փաշինյան

Գյումրիի Վարդանանց հրապարակից առանձին-առանձին դիմելով Շիրակի մարզի բոլոր համայնքների բնակիչներին՝ արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Շիրակի մարզ իրենց այցելության առաջին օրը տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն՝ Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար բացվեց Ախալքալաք-Կարս երկաթուղին։ 

«Այսպիսով, Հայաստանը երկաթուղային հասանելիություն ստացավ դեպի Եվրամիության երկրներ, Եվրոպայի՝ ԵՄ չհանդիսացող երկրներ, ինչպիսիք են Մակեդոնիան, Մոնտենեգրոն, Մեծ Բրիտանիան, հասանելիություն ստացավ Թուրքիայի, Սիրիայի Արաբական Հանրապետության շուկաներին։ Սա շատ կարևոր իրադարձություն է, որովհետև մենք այսպիսով հաղթահարեցինք Հայաստանի ապաշրջափակման առաջին փուլը։ Հիմա մենք երկաթուղային կապ ունենք դեպի Արևմուտք և դեպի Արևելք: Սա առաջին, բայց ոչ ամբողջական փուլն է, առջևում մեզ սպասվում են մեծ իրադարձություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա՝ հիշեցնելով, որ առջևում TRIPP նախագծի իրագործումն է, որով կվերաբացվի Մեղրիով անցնող երկաթուղին և TRIPP նախագիծը կսկսի գործել Հայաստանի տարածքային ամբողջականության, իրավազորության, սահմանների անխախտելիության սկզբունքի հիման վրա։ 

Փաշինյանը նկատեց՝ TRIPP-ը Հայաստանի տնտեսական զարգացման ամենախոստումնալից նախագիծն է։ 

«Բոլոր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին միջանցքներ տալու, միջանցքներ խոստացած լինելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը նսեմացնելու մեջ, նրանք կանգնած են ֆիասկոյի առաջ։ TRIPP նախագիծը Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և ապաշրջափակման ամենաուժեղ խորհրդանիշն է, և Հայաստանի տնտեսական զարգացման ամենախոստումնալից նախագիծը։ 

Եվ հիմա շատ կարևոր է, թե այս ամեն ինչին ինչպես է արձագանքում Սյունիքի մարզը․ Սյունիքի մարզում և Մեղրիում անշարժ գույքի և հողի գները աճում են, որովհետև մարդիկ հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունը, Սյունիքը և Մեղրին դառնում է խաղաղության խաչմերուկ։ Մեղրին, Սյունիքը ծայրամասից վեր են ածվում կենտրոնի։ Հայաստանի Հանրապետությունը պատերազմի փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի», - ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հայտեց նաև Շիրակի մարզում սպասվող նորությունների մասին՝ ընդգծելով, որ Շիրակում ևս մեծ իրադարձություններ են սպասվում։

«Առաջիկայում մենք մեկնարկում ենք Ախուրիկի երկաթուղային հանգույցի նորոգումը և պատրաստվում ենք Ախուրիկ-Աքյաքա երկաթուղու վերաբացմանը։ 

Նաև ասեմ՝ մենք չէինք նկատել, բայց միջազգային փորձագետները 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո համակ ուշադրությամբ հետևում են Հայաստանին և Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին, նկատել են, որ Արևմուտքից Արևելք կամ Արևելքից Արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանի Հանրապետության Տավուշի, Լոռիի և Շիրակի մարզով։ Հիմա միջազգային ներդնողները մեզ մոտ են եկել նոր առաջարկով՝ կառուցելու Արևելք-Արևմուտք նոր մայրուղի, որն, ինչպես Հյուսիս-Հարավը, նույնպես անցնելու է Շիրակի, Տավուշի, Լոռիի մարզերով։ Առաջիկա տարիներին երկաթուղուն զուգահեռ մենք կսկսենք նաև ավտոճանապարհի կառուցումը, որը կլծառայի Արևելք-Արևմուտք ճանապարհին և կլինի Կենտրոնական Ասիան Արևմուտքին կապող ամենակարճ ճանապարհը»,- հայտարարեց Փաշինյանը՝ նկատելով, որ այս նախագծերի շնորհիվ միլիոավոր դոլարներ կներդրվեն Հայաստանում։  

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն այդկերպ դառնալու է ծաղկուն, զարգացած, բարեկեցիկ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում՝ Շիրակի մարզը, դառնում է խաղաղության խաչմերուկ։ 

«Այսօր ոմանք անուն են դնում ժողովրդի կողմից այսքան սիրված այս խորհրդանիշին (ցույց է տալիս ՀՀ քարտեզը՝ խմբ․), որը խորհրդանշում է Հայաստանի պետությունը, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված, միջազգայնորեն սահմանված տարածքները։ Նրանք մեզ մեղադրում են, թե մենք ինչու ծովից ծով Հայաստանի քարտեզ չենք կպցնում մեր կրծքերին, իսկ դրա պատճառը մեկն է․ որովհետև այդ գաղափարաբանությունը նշանակում է նոր պատերազմներ Հայաստանի համար։ Նոր պատերազմներ, որոնցում պատերազմի եռագլուխ կուսակցության զավակներից ոչ մեկը չի մասնակցելու և առավել ևս չի զոհվելու։ Ավելին ասեմ՝ այդ մարդիկ, ովքեր այսօր խոսում են ծովից ծով Հայաստանի մասին, նրանք բոլորը ունեն բնակարաններ, վիլաներ, կղզիներ Հայաստանի Հանրապետությունից դուրս։ ՀՀ-ն նրանց համար ապրելու վայր չէ, ՀՀ-ն նրանց համար խոպան է, որտեղ նրանք գալիս են ժողովրդին հարստահարելու, Հունաստաններում, Դուբայներում, Եվրոպաներում, Ամերիկաներում տներ առնելու։ Նրանք մեզ ուզում են ներքաշել նոր կռիվների, նոր պատերազմների մեջ՝ հայրենասիրական կեզղծ կոչերով, բայց մենք ասել ենք և ասում ենք՝ հայրենիքը պետությունն է։ Մենք սիրում ենք մեր հայրենիքը, Հայաստանի Հանրապետությունը, և այլևս թույլ չենք տալու, որ այն դարձնեն կոնֆլիկտների և պատերազմների կոխան։ Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում մեր սերունդներն ապրեն դարեդար, ապրեն ազատ և երջանիկ», - հավելեց Փաշինյանը։

Փaշինյանն ընդգծեց՝ 2018 թվականից հետո Գյումրիում քաղաքային իշխանությունները բոլորովին ուրիշ օրակարգ են ունեցել․ 

«Նրանց խնդիրն է եղել Գյումրիի ժողովրդին հանել Կառավարության դեմ, հիասթափություն տարածել Կառավարության նկատմամբ, և Կառավցարությանն էլ համոզել, թե Գյումրիում ամեն ինչ էնպես է, ինչպես պետք է ընթանա։ Ես հիմա հասկանում եմ, որ մենք Գյումրիի վերադարձնելու շատ մեծ պարտք ունենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ այս պահից սկսած Գյումրիում տեղի ունեցող բոլոր պրոցեսների համար, քաղաքի բարեկեցության ու վերակառուցման համար անձամբ ինքն է կրում պատասխանատվություն և պարտավորություն։ 

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններից հետո Գյումրիում պետք է տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ։

«Ժողովրդական իշխանություն պետք է հաստատենք Գյումրիում, որպեսզի Գյումրին ծաղկի ինչպես Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքները։ Հեղափոխությունն ի վերջո պետք է բերի իր օգուտները Գյումրի քաղաքին»,- եզրափակեց Փաշինյանը։