Նոր խաբեություններ՝ +63 և +212 կոդերով․ ԿԲ-ն զգուշացնում է
Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ վերջին շրջանում ակտիվացել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը, ինչպես նաև +63, +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային հաղորդագրությունները ինչպես SMS, այնպես էլ iMessage և RCS (ինտերնետի միջոցով աշխատող) համակարգերով։
«Զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և քաղաքացիներին առաջարկում են կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում՝ ինտերնետ կապը բարելավելու կամ 5G կապը ակտիվացնելու համար։
ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է.
- Ոչ մի հեռահաղորդակցման օպերատոր կամ բանկ երբեք չի պահանջում հեռախոսում կատարել նշված քայլերը
- Մի՛ տեղադրեք որևէ հավելված կամ ֆայլ՝ օգտվելով անհայտ անձանց ուղարկած հղումներից։
- Մի՛ կիսվեք ձեր հեռախոսի էկրանով, գաղտնաբառերով կամ հաստատման կոդերով։
- Մի՛ արձագանքեք անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS հաղորդագրություններին։
- Մի՛ անցեք նամակներում տեղադրված կասկածելի հղումներով
- Մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ բանկային քարտի վավերապայմաններ
- Արգելափակե՛ք (Block) և որպես սպամ (Report Junk/Spam) նշեք նմանատիպ նամակ ուղարկող հասցեները կամ հեռախոսահամարները»,- ասվում է հաղորդագրությունում:


















































4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը