Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո Ջուր չի լինի Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանին ԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ եղանակ է սպասվում փետրվարի 2-ին

Սաքուլիկներ, որոնք կյանքեր են խլում

Հունվարի 8-ին, 04:13-ին Երեւանի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Միանգամից շեշտենք, որ սա սովորական կամ շարքային ՃՏՊ չէ, ոչ միայն այն պատճառով, որ կա զոհ, այլ նաեւ այն պատճառով, որ սարսափելի վթարի մեղավորը BMW X 6-ի վարորդն է՝ «Ճվճըվ Արոյի» որդի «Սաքուլիկը»՝ Սարգիս Վարդանյանը:

Toyota-ին բախվելուց հետո Սաքուլիկի ավտոմեքենան բախվել է ճանապարհի մայթեզրին տեղադրված գովազդային վահանակին եւ հայտնվել մայթին, որից հետո նա դիմել փախուստի:

Հիմա ուշադրություն դարձնենք այն տեղեկությանը, ըստ որի BMW X 6-ի մեջ հայտնաբերվել են մի քանի համարանիշներ՝ հայկական եւ ռուսական, իսկ այդ պահին մեքենայի վրա եղել են տրանզիտ համարանիշներ:

Սա ի՞նչ է նշանակում: Ո՞վ է Սաքուլիկը, որի մոտ այդքան համարանիշներ կան, այդ թվում եւ օտար պետության: Ինչո՞վ են զբաղված մեր իրավապահ մարմինները: Ինչո՞ւ նրանք հարկ եղած զգոնությունը չեն ցուցաբերել մի անձի նկատմամբ, որը Հայաստանում, հավանաբար, ամենից հաճախ է հայտնվում քրեական խրոնիկայում:

Հատուկ ընդգծենք, որ Սաքուլիկի գործողությունների արդյունքում զոհվածը եւ վիրավորը ծառայության մեջ են եղել: Նրանք ՃՈ 1-ին սպայական գումարտակից էին:

Վստահաբար կարող ենք պնդել, որ այս ողբերգությունը հաստատ չէր լինի, եթե Սաքուլիկ կոչվածը վաղուց արդեն զրկված լիներ ազատությունից: Հիմա նա, իբր ինքնակամ, ներկայացել է ոստիկանություն: Եւ կրկին Երեւանում համառ լուրեր են շրջանառվում, որ նրան վաղ թե ուշ բաց են թողնելու, ինչպես միշտ է լինում:

Այս նույն Սաքուլիկը 2017-ի մարտի վերջերին բերման էր ենթարկվել եւ կրկին ազատ արջակվել: Այն ժամանակ ավտոտեսուչներից ճողոպրելիս նա վնասել էր մի քանի ավտոմեքենա:

Դեռ այն ժամանակ Գագիկ Շամշյանը հենվելով ոստիկանների տեղեկությունների վրա պնդում էր, որ «Ճվճվ Արոյի» որդի Սաքուլիկի մասնակցությամբ ճտպ-ների հետեւանքով տուժածների թիվը հասնում է 27-ի:

«Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, իմանալով, որ վնասազերծվածը Ճվճվ Արոյի անուղղելի զավակն է, ասում էին. «Ոստիկանությունը բռնում ա, քննչական էլ քննում, գործն ուղարկում ա դատարան, դատարանն էլ մի հատ մուրճի հարվածով այդ լածիրակին ազատ ա արձակում, ով, փոխարենը՝ ուղղվի, ավելի ա կատաղում ու ընկնում խեղճ ժողովրդի ջանին: Դրա նմաններին պետք է երկար ժամանակ կտրեն հասարակությունից, որ իմանա՝ ինչ է օրենքը: Հույսը դրել է իրեն գազի մագնատ համարող պապու վրա, բաց կգա էն ժամանակը, որ սրա նման անդաստիարակը կիմանա, որ պապն ամեն անգամ փլավ չի ուտում»,- գրել էր Շամշյանը դեռ մարտին:

Հասարակ, համեստ, օրինապաշտ քաղաքացիները տուգանվում են ամենաննշան խախտումների համար: Տուգանվում են հաճախ այնպիսի դեպքերում, երբ կարելի է չտուգանել: Տուգանում են, մտավորականներին, բանվորներին, բժիշկներին, ուսուցիչներին, դասախոսներին, իսկ ահա սաքուլիկները կարող են ամենազազրելի խախտումները թույլ տալ, դառնալ ողբերգության պատճառ, բայց մնալ ազատության մեջ:

Կարծում ենք ժամանակն է, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների մեջ խոսի թասիբը, պատվախնդրությունը: Սաքուլիկի նմանը այլեւս չպետք է ազատության մեջ լինի:

Հասարակությունը ոստիկաններից սպասում է հստակ եւ վճռական գործողությունների, որից հետո մեր երկիրը կազատվի սաքուլիկներից, որոնք արդեն իրենց անպատիժ են զգում:

Պետք է գիտակցենք, որ եթե հանկարծ Սաքուլիկը այս ողբերգությունից հետո հայտնվի ազատության մեջ, ապա իրավիճակը երկրում կդառնա էլ ավելի քաոսային: Առանց այն էլ վերջին շրջանում հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես են ռուսական համարանիշներով ավտոմեքենաների վարորդները, մեղմ ասած, ցինիկ պահվածք դրսեւորում: Նրանք անցնում են կարմիր լույսի տակով, դուրս են գալիս հանդիպակած երթեւեկելի գոտի, մտնում զբոսայգիներ, վազանց կատարում ամենավտանգավոր տեղերում:

Եթե Սաքուլիկը վաղը կամ մյուս օրը հայտնվի ազատության մեջ, ապա դա նշան կլինի մյուս սաքուլիկներին, որ այլեւս իրենց ամեն ինչ կարելի է՝ ամեն ինչ:

Հիմա հասարակությունը սպասում է, թե ինչ է լինելու: Շատերը թերահավատ են: Վստահ են, որ այս երիտասարդը, որին «գլխակեր են» համարում կրկին հայտնվելու է ազատության մեջ: Եւ հիմա ճիշտ ժամանակն է հասկանալու համար, թե մենք պետություն ունենք, թե այն պարտվել է սաքուլիկներին եւ նրանք այսուհետ գործելու են լիակատար անպատժելիության մեջ:

Մենք, սակայն դեռ հուսով ենք, որ իրավապահ համակարգում վերջապես կհաղթի պատվախնդրությունն ու թասիբը եւ սաքուլիկներն արմատախիլ կլինեն մեր երկրից: Հարցը շատ պարզ է՝ կամ պետությունը կանգնում է իր բարձրության վրա կամ սաքուլիկները խժռելու են այս երկիրը:

Գեղամ Նազարյան

Top-News.am