Վրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանը
Վրաստանի ՆԳՆ կառուցվածքում ստեղծվում է հատուկ վարչություն, որի հիմնական գործառույթը կլինի իրականացնել համակարգային մոնիթորինգ և համապատասխան իրավական արձագանք՝ հասարակական միջավայրում ատելության խոսքի, ագրեսիվ հաղորդակցությունների դրսևորմանը՝ երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել է փոխվարչապետ, իրավապահ մարմինների գործունեությունը համակարգող պետական նախարար Մամուկա Մդինարաձեն:
«Վարչությունն իրավասու է լինելու մոնիթորինգի հիման վրա քննչական նյութերն ուղարկել դատարան։ Նման պրակտիկա գործում է շատ երկրներում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, որտեղ պետական ինստիտուտներն ակտիվորեն պաշտպանում են հանրային միջավայրն ատելության խոսքից և ագրեսիվ արշավներից»,- ասել է Մդինարաձեն։
Մդինարաձեն վստահեցրել է, որ Ներքին գործերի նախարարությունում նոր բաժին ստեղծելու որոշումը չի նշանակում երկրում ժողովրդավարական ազատությունների սահմանափակում։
«Կան նվազագույն չափանիշներ, որոնք պետք է ընդունելի լինեն ամբողջ հասարակության համար, այդ թվում՝ միմյանց նկատմամբ հարգանքը և թշնամանք, անհամաձայնություն, լարվածություն և բևեռացում առաջացնող հաղորդակցությունների մերժումը»,- նշել է նախարարը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին