Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո Ջուր չի լինի Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանին ԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Հայաստան

Ինչո՞ւ միայն Վիգեն Սարգսյանին տեսաք, իսկ Արթուր Աբրահամը

Հայ Առաքելական եկեղեցին չի կարող անթերի լինել, չի կարող վատ հոգեւորականներ չունենալ: Նույնը վերաբերում է մյուս բոլոր եկեղեցիներին: Վատ հոգեւորականներ եւ թերություններ ունեն կաթոլիկ եկեղեցին, բողոքական հարյուրավոր եկեղեցիները, շիաները, սունիները, հինդուսները, բուդայականները:

Այս ամենի հետ միասին մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք առիթ են փնտրում հերթական անգամ հավատի կամ եկեղեցու դեմ հերթական գրոհն իրականացնելու համար:

Նրանք մեկ պահանջում են, որ զինվորներին եկեղեցի չտանեն եւ բանակում չաղոթեն: Հետո հիշում են, որ դպրոցում կրոնի պատմություն են դասավանդում, եւ պահանջում են վերացնել այդ դասաժամը, հետո սկսում են ծաղրել քահանաների այս կամ այն հայտարարությունը:

Ընդ որում, նրանք հիմնականում հայտարարում են, որ աթեիստ են կամ էլ պնդում են, որ Հայ առաքելական եկեղեցու անդամ չեն: Հայտարարում են եւ հետո կուրծք ծեծելով ասում, թե բա այս կամ այն քայլը վնասում է եկեղեցուն: 

Հիմա էլ ահավոր ծանր են տանում, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը խաչքավոր է եղել: Ծանր են տանում, քննադատում: Նրանք չգիտեն ինչ է խաչքավորը, անգամ ասում են, թե նա հոգեւորականի շոր է հագել: Ոմանք էլ ասում են, թե պաշտոնյաներն իրենց ընկած վարկանիշը փորձում են եկեղեցու միջոցով բարձրացնել: Ասում են նրանք, ովքեր մշտապես քննադատել են եկեղեցուն եւ իրենց եկեղեցու անդամ չեն համարում:

Գործը հասել է այնտեղ, որ իրենց իրավունք են վերապահում քննարկել, թե Վիգեն Սարգսյանն իրավունք ունի խաչքավոր լինել, թե ոչ, եւ պնդում են, թե չունի, քանի որ վատ պաշտոնյա է:

Իսկ Վիգեն Սարգսյանն այն եզակի նախարարներից է, որ պաշտոնավարման սկզբից որոշակի խնդիրներ է դրել եւ սկսել է իրականացնել դրանք, նախաձեռնելով մի շարք ծրագրերի սկիզբ, որոնց հաջող իրականացման դեպքում կշահի ոչ միայն բանակը, այլ նաեւ կրթությունը:

Եւ չգիտես ինչու նրանք չեն նկատել հայաստանյան բազմաթիվ եկեղեցիների մյուս խաչքավորներին: Լավ, որ այդքան սկզբունքային եք, ինչո՞ւ եք կենտրոնացել Վիգեն Սարգսյանի վրա, ինչու նկատեցինք միայն նրան: Ինչու չեք քննադատում Արթուր Աբրահամին: Ինչու չեք ասում, թե ինչպես կարող է խորան բարձրանալ մի մարդ, որը հարուստ է եւ շատ մարդկանց ցավ է պատճառել, անգամ շատ ծանր վնասվածքներ:

Պարզ է, կասեք Վիգեն Սարգսյանը պաշտոն է զբաղեցնում՝ դրա համար: Այսքանով կտաք, ձեր կարծիքով, սպառիչ պատասխան: Կտաք, բայց կմատնեք ձեզ, հուշելով, թե ինչ նպատակ եք հետապնդում: 

Բայց անկեղծ լինենք, ձեր արածը միայն ծիծաղ է առաջացնում: Մեկ ասում եք, թե դուք եկեղեցու հետ կապ չունեք, մեկ խորանում եք եկեղեցու գործերում եւ անգամ նեղվում, որ պաշտոնյաները եկեղեցին օգտագործում են իրենց ընկած հեղինակությունը բարձրացնելու համար: Հարց է առաջանում, եթե պնդում եք, որ եկեղեցին հեղինակազրկված է, ապա ինչպես կարող են պաշտոնյաները եկեղեցու միջոցով բարձրացնել իրենց ընկած հեղինակությունը:

Ահա այսպիսի ժամանակներ են, երբ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնց թվում է, թե իրենց մասին ոչինչ չգիտենք եւ կարծում ենք, որ իրենցից հրեշտակի թեւեր են կպած եւ այնքան են ոգեւորվում, որ սկսում են դատել, քննադատել եւ բարձրից խորհուրդներ տալ:

Նորից կրկնենք՝ մեր եկեղեցին բազում խնդիրներ ունի, պաշտոնյաները բազմաթիվ սխալներ, բայց դա չի նշանակում, որ եկեղեցուց եւ հավատից դուրս մարդիկ իրենց պետք է իրավունք վերապահեն հատկապես եկեղեցական տոների օրերին ծաղրեն եւ հեգնեն եկեղեցուն կամ խաչքավոր դարձած պաշտոնյաներին:

Top-News.am