Լատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 7-ին հանդիպել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Լատվիայի նախագահին Հայաստանի համար պատմական այս օրերին մեր երկրում գտնվելու և Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին աջակցություն հայտնելու համար: Լատվիայի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ ուրախ է գտնվել բարեփոխումների ու ժողովրդավարական զարգացման ուղին ընտրած Հայաստանում:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ՀՀ-ԵՄ օրակարգին և Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և երկկողմ հետաքրքրության այլ հարցերի:
Լատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է նաև ընթացող հերթական նիստերի աշխատանքներին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին