ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հորմուզի իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ քաղաքական ճգնաժամի ռազմական լուծում գոյություն չունի: Աբբաս Արաղչին Միացյալ Նահանգների գործողությունները փակուղի է որակել և կոչ է արել ԱՄՆ-ին և ԱՄԷ-ին՝ զգուշանալ «ճահճի մեջ ընկնելուց»:
Իրանի բանակը մայիսի 4-ի երեկոյան հայտարարել էր, որ հրթիռներ և անօդաչու սարքեր կարձակվեն՝ որպես նախազգուշացում ամերիկյան ռազմական նավերի վրա, որոնք փորձել են մտնել Հորմուզի նեղուց։
Արաբական Միացյալ Էմիրությունների հակաօդային պաշտպանության ուժերը մայիսի 4-ին որսացել են Իրանից արձակված երեք հրթիռ՝ հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից: Հրթիռները որսացվել են ԱՄԷ-ի տարածքային ջրերի վրա, իսկ չորրորդն ընկել է ծովը:
Իրանի պետական հեռուստաընկերությունը, վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրները, հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի հարձակվել Արաբական Միացյալ Էմիրությունների վրա։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին