Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները ռազմավարական են և կշարունակեն ամրապնդվել. Արաղչի
Ապրիլի 27-ին Ռուսաստան է ժամանել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Սանկտ Պետերբուրգի նախագահական գրադարանում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։ Արաղչիից բացի, իրանական պատվիրակության կազմում են Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին և Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
Հանդիպման սկզբում Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ստացել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը։ Նա Իրանի առաջնորդին մաղթել է առողջություն և ամենայն բարիք:
Պուտինը շեշտել է. «Իրանի ժողովուրդը հերոսաբար պայքարում է իր ինքնիշխանության համար և հույս է հայտնել, որ կհաղթահարեն փորձության շրջանը»։
«Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում հնարավորինս շուտ խաղաղություն հաստատելու համար»,- ասել է ՌԴ նախագահն Իրանի արտգործնախարարին:
Արաղչին շնորհակալություն է հայտնել Պուտինին և Ռուսաստանին Իրանին ցուցաբերած աջակցության համար և վստահեցրել, որ ռուս-իրանական ռազմավարական հարաբերությունները և գործընկերությունը կշարունակեն ամրապնդվել։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին