Ասադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով
Սիրիայում մեկնարկել են երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի և նրա կառավարության անդամ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դատավարության առաջին լսումները։ Այս մասին հայտնում է France 24-ը։ Ասադը և նրա եղբայր Մահերը, ովքեր փախել են Սիրիայից, կդատվեն հեռակա կարգով, սակայն նրանց ազգականներից մեկը՝ նախկին անվտանգության աշխատակից Աթիֆ Նաջիբը, ներկա է եղել լսումներին որպես մեղադրյալ։
Նաջիբը, որը ձերբակալվել էր իշխանափոխությունից հետո՝ 2025 թվականի հունվարին, նախկինում ղեկավարել է Սիրիայի քաղաքական անվտանգության ստորաբաժանումը Դարաա նահանգում։
Նա մեղադրվում է լայնածավալ բռնաճնշումների և ձերբակալությունների արշավ ղեկավարելու մեջ։
Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան X-ի էջում հայտարարել է, որ արդարադատությունը կմնա «գլխավոր նպատակ, որին պետությունը և նրա ինստիտուտները ձգտում են հասնել»։
Դատական երկրորդ լսումները տեղի կունենան մայիսի 10-ին։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին