Իսկ դուք գիտեք ո՞վ է Հենրիխ Մխիթարյանը
Երբ հայտնվում է մեկը, ով այս օրերին իրեն իրավունք է վերապահում ի լուր աշխարհի հայտարարել, թե Հենրիխ Մխիթարյանն իրավբունք չունի կամ չպետք է տեղ գրավի Հայաստանի տասը լավագույն մարզիկների շարքում, ակամա հասնում եմ մանկությանս տարիները եւ հիշում հորս խոսքերը. «Եթե Արմեն Ջիգարխանյանը կամ Տիգրան Պետրոսյանը մնային Հայաստանում նրանք այս բարձունքին չէին հասնի, նրանց կխեղդեին»:
Այն ժամանակ հորս ոչինչ չէի ասում, բայց նեղվում էի նրա այդ խոսքերից: Նեղվում էի, քանի որ չէի ցանկանում համակերպվել, ընդունել, որ ես մի ազգի ներկայացուցիչ եմ, որն իր մեծությունների հետ այդպես է վարվում:
Այսօր, երբ լուրջ դեմքով մարդիկ ասում են, թե քանի որ Մխիթարյանը աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ չի նվաճել, ապա իրավունք չունի տեղ գրավել լավագույն մարզիկների տասնյակում, առավել եւս գլխավորի այն, հասկանում ես, գիտակցում ես, թե ինչ կլիներ Մխիթարյանի հետ, եթե ՀՀ քաղաքացիներից ոմանք որոշեին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը:
Նրանց, ովքեր ասում են, թե Հենոն նման արժանիք չունի, ակամա ուզում ես հարցնել՝ իսկ դուք գիտեք ո՞վ է Հենրիխ Մխիթարյանը:
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է, որը կարողացել է դառնալ Եվրոպայի լիգայի հաղթող: Մի՞թե սա մեծագույն նվաճում չէ: Դորտմունդի «Բորուսիայում» խաղալն արդեն իսկ հավասար է ըմբշամարտի աշխարհի առաջնության տասը արծաթե մեդալի հետ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» հայտնվելն արդեն հավասարազոր է ըմբշամարտի կամ ծանրամարտի աշխարհի առաջնության տասը ոսկե մեդալի:
Ձեզ հարց տվել եք, թե որ հայ մարզիկին է ճանաչում ամբողջ աշխարհը: Անկեղծ լինենք մինչեւ վերջ. ճանաչում են Հենրիխ Մխիթարյանին եւ Լեւոն Արոնյանին:
Մեծագույն մարզիկներ են նաեւ Արթուր Ալեքսանյանը, մյուս մեր մարզիկները ովքեր աշխարհի չեմպիոն կամ մրցանակակիր են դարձել, բայց ամոթ է, խայտառակություն է քննարկել, թե Հենոն պետք է տասնյակում լիներ, թե ոչ:
Դժվար է ասել, թե էլ երբ մենք Հենոյի նման մեծ ֆուտբոլիստ կունենանք: Հիմա ունենք: Մեզ մնում է աջակցել նրան, հպարտանալ նրա հաջողություններով եւ շնորհակալություն հայտնել, որ իր տաղանդի եւ չարչարանքի արդյունքում այսօր աշխարհի շատ ու շատ երկրներում տեղեկանում են որ Հայաստան անունով երկիր կա: Ավելին, սիրում են Հենրիխ Մխիթարյանին, եւ հենց այդ սերը նրանց ստիպում է Հայաստան այցելելու որոշում կայացնել:
Այնպես որ, երբ ձեր լեզուն պտտվում է ասել, թե ով է Հենրիխ Մխիթարյանը, որ տասնյակ գլխավորի, ձեզ նեղություն տվեք եւ փորձեք մտածել, պարզել, թե ով է Հենրիխ Մխիթարյանը:
Եւ այսքանից հետո դեռ Մոուրինիոյից ենք նեղանում, որ մեկ-մեկ Հենոյին թողնում է պահեստայինների նստարանին: Սարսափելի է անգամ պատկերացնել, թե Հենոյի հետ ինչ կանեին մեր որոշ համաքաղաքացիներ, եթե նրա ճակատագիրը որոշելու հնարավորություն ստանային:
Հենրիխ Մխիթարյանը մեր հպարտությունն է եւ հենց նա է հայաստանցի ամենալավագույն մարզիկը, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ Արթուր Ալեքսանյանը պակաս տաղանդավոր մարզիկ է:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը