Քրեական ոստիկանությունում ընդունել են Իրաքի ՆԳՆ կիբեռանվտանգության պատվիրակությանը
Ապրիլի 20-ին Իրաքի Հանրապետության ՆԳՆ կիբեռանվտանգության գերատեսչության պատվիրակությունը՝ գեներալ, դոկտոր Հասան Հադի Լազիզ Ալիի գլխավորությամբ, Հայաստանում էր։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը հյուրերի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ հաշվի առնելով կիբեռհանցավորության անդրազգային բնույթը՝ դրա դեմ պայքարի գործուն մեթոդներից է միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերի մեկտեղումը։
Նա նաև արձանագրել է, որ առցանց հանցագործությունների դեմ հետևողական պայքարի շնորհիվ գրանցվել են խոսուն ցուցանիշներ, որոնք լավագույնս արտացոլում են ոլորտում առկա դրական տեղաշարժերը։ Արթուր Բարսեղյանի խոսքով՝ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն կիբեռհանցագործությունների դեմ պայքարն ու դեպքերի բացահայտումը, այլև դրանց կանխարգելումը։ Այդ նպատակով ներդրվում են նորագույն տեխնոլոգիական լուծումներ և քաղաքացիների հետ հաղորդակցման ուղիղ հարթակներ։
Գեներալ Հասան Հադի Լազիզ Ալին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել հանցավորության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև միջազգային գործընկեր կառույցների ու երկրների հետ սերտ համագործակցությունը։
Ներկայացնելով իրաքյան փորձն ու հանցավորության դինամիկան՝ նա պատրաստակամություն է հայտնել զարգացնելու ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցությունը։
Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը, ներկայացնելով ստորաբաժանման կառուցվածքն ու գործունեության առանձնահատկությունները, անդրադարձել է ոլորտային առավել նեղ մասնագիտական թեմաներին։
Պատվիրակությունն այցելել է նաև ՆԳՆ կրթահամալիր։
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը հյուրերին ներկայացրել է կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, առանցքային ուղղություններով կադրերի վերապատրաստման մեթոդաբանությունն ու ոլորտային այլ մանրամասներ։
Հյուրերը ծանոթացել են նաև կրթահամալիրի շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...