Վիզաների ազատականացման ուղղությամբ ՆԳՆ-ի կատարած աշխատանքը Մարթա Կոսը գերազանց է գնահատել ԵՄ
Մարտի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՆԳՆ-ից։ ՆԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով, որ սա այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ ԵՄ հանձնակատարի այցն է Հայաստան, ինչը վկայում է ակտիվ և արդյունավետ համագործակցության մասին։
Անդրադառնալով ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մայիսին կստանա առաջընթացի գնահատման վերջնական զեկույցը և վստահություն հայտնել, որ երկուստեք կարձանագրվեն գոհացուցիչ արդյունքներ։
Որպես հայկական կողմի գլխավոր բանակցող՝ նախարար Սարգսյանը ներկայացրել է երկխոսության մեկնարկից ի վեր գրանցված շոշափելի արդյունքները և վերահաստատել, որ Հայաստանը լիովին հանձնառու է իրականացնել գործողությունների ծրագիրը բարձր որակով և ամբողջ ծավալով։ Նախարարն առանձնահատուկ կարևորել է միգրացիայի և սահմանների համալիր կառավարման, փաստաթղթերի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։ Ընդգծվել է Հայաստանի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը իրավապահ ոլորտի համագործակցության համատեքստում։
Մարթա Կոսը գերազանց է գնահատել ՆԳ նախարարության և անձամբ նախարար Սարգսյանի գործունեությունը ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործընթացում։ Նա նշել է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է Եվրամիության համար՝ ընդգծելով, որ ներկայումս այն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն այս ուղղությամբ ակտիվ երկխոսություն է վարում։ Անդրադարձ է կատարվել նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ իրականացված հետազոտությանը, ըստ որի՝ ՆԳՆ ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը զգալիորեն աճել է։
Հանդիպմանը քննարկվել են նաև անվտանգության, հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու և կիբեռհարձակումների դեմ պայքարին առնչվող հարցեր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից