Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի Միլանում կայանալիք դեղագործական ցուցահանդեսին
Հոկտեմբերի 6-ից 8-ը Իտալիայի Միլան քաղաքում՝ Fiera Milano ցուցահանդեսային համալիրում, կկայանա դեղագործական ոլորտի աշխարհի խոշորագույն «CPHI Milan» միջազգային ցուցահանդեսը։ Այս տարի Հայաստանի Հանրապետությունը ցուցահանդեսին կմասնակցի ազգային տաղավարով՝ արդեն երրորդ անգամ։
«CPHI Milan»-ը համաշխարհային հարթակ է, որը միավորում է դեղագործական մատակարարման ողջ շղթայի ներկայացուցիչներին։ Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 2400 ընկերություն և շուրջ 62,000 մասնագետ աշխարհի 160 երկրներից։ Միջոցառման շրջանակում ներկայացվում են դեղագործական հումք (APIs), պատրաստի դեղաչափեր, փաթեթավորման լուծումներ, ինչպես նաև ոլորտի նորագույն տեխնոլոգիաներ և սարքավորումներ։
Մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում։ Նշվում է, որ ճանապարհածախսն ու կեցության ծախսերը հոգում են մասնակիցները։
Միջոցառմանը մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են գրանցվել մինչև ապրիլի 10-ը՝ ժամը 18:00-ն։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում