Մերձավոր Արևելքի երկրները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իրանի հարձակումները
Մերձավոր Արևելքի երկրները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իրանի հարձակումները։ Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Ռիադում կայացած արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։ Հանդիպմանը մասնակցել են Կատարի, Բահրեյնի, Եգիպտոսի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, ինչպես նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները։
Հայտարարության մեջ նախարարները դատապարտել են Իրանի «դիտավորյալ հարձակումները», որոնք, նրանց խոսքով, ուղղված են եղել բնակելի տարածքների, քաղաքացիական ենթակառուցվածքների և դիվանագիտական առաքելությունների դեմ։ Նրանք նշել են, որ այդ հարձակումները չեն կարող արդարացվել «որևէ պատրվակով»։
Իրենց հայտարարության մեջ արտաքին գործերի նախարարները կոչ են արել Իրանին «անմիջապես դադարեցնել իր հարձակումները», հարգել միջազգային իրավունքը և «բարի հարևանության սկզբունքները» և զերծ մնալ Հորմուզի նեղուցը փակելուն ուղղված «միջոցառումներից կամ սպառնալիքներից»։
Ավելին, հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ իրենց երկրներն ունեն ինքնապաշտպանության իրավունք՝ համաձայն ՄԱԿ-ի 51-րդ հոդվածի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից