USS Gerald R. Ford ավիակիրը կմտնի Հունաստանի Կրետե կղզու ԱՄՆ ռազմածովային ուժերի բազա
Ամերիկյան USS Gerald R. Ford ավիակիրը, որը մասնակցում է Իրանի դեմ ռազմական գործողությանը, կմտնի Հունաստանի Կրետե կղզու ԱՄՆ ռազմածովային ուժերի բազա: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը։
Ամերիկայի ամենանոր և աշխարհի ամենամեծ ավիակիրը ներկայումս գտնվում է Կարմիր ծովում: Reuters-ի հետ անոնիմության սկզբունքով խոսացած երկու պաշտոնյաները հայտնել են, որ այն ժամանակավորապես կմեկնի հունական Կրետե կղզու Սուդա ծովածոց: Հայտնի չէ, թե ավիակիրը որքան ժամանակ կմնա Կրետեում:
Մարտի 12-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է USS Gerald R. Ford ավիակրում հրդեհի մասին։ The New York Times-ի տվյալներով՝ հրդեհը չեն կարողացել մարել ավելի քան 30 ժամ:
Reuters-ի զրուցակիցները հայտնել են, որ նավի գլխավոր լվացքատանը բռնկված հրդեհից ստացած վնասվածներից բուժօգնություն է ստացել մոտ 200 նավաստի: Հրդեհը վերահսկողության տակ վերցնելու համար ժամեր են պահանջվել և վնասվել է մոտ 100 քնելու տեղ:
Ford-ը, որի վրա կա ավելի քան 5000 նավաստի, ունի ավելի քան 75 ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ կործանիչներ, ինչպիսիք են F-18 Super Hornets-ը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից