Մենք էլ առաջարկելու բան ունենք ԱՄՆ-ին. Զելենսկի
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ շատ կցանկանար, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային չընկալեր որպես միայն ինչ-որ բան խնդրող երկիր, քանի որ, նրա խոսքով, դա այդպես չէ: Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ այդ թվում Մերձավոր Արևելքում զարգացումների ֆոնին հարկավոր է, որ դաշնակիցները միավորվեն և զարգացնեն ռազմական ներուժը:
«Պատերազմը սկսվում է, երբ դու թույլ ես կամ մենակ»,- հավելել է Զելենսկին: Նրա խոսքով՝ Ամերիկան ու Եվրոպան պատերազմի սկզբից օգնել են Ուկրաինային, ինչը թույլ է տվել երկրին դիմադրել: «Մենք էլ առաջարկելու բան ունենք: Դա կարող է իրական գործընկերություն լինել»,- շեշտել է նախագահը: Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանն արդեն օրական 350-500 ԱԹՍ է արձակում Ուկրաինայի ուղղությամբ և ցանկանում է այդ թիվը հասցնել 600-800-ի։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկու հետ ավելի բարդ է պայմանավորվել, քան Վլադիմիր Պուտինի հետ: Նա կոչ է արել Կիևին գործարք կնքել: Կրեմլից ևս հայտարարել են, որ խաղաղությանը խոչընդոտում է ուկրաինական կողմը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից