Ռուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է ազդել երկրների վրա՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու համար. ABC News
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն արտասահմանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին հանձնարարել է ճնշում գործադրել համապատասխան երկրների կառավարությունների վրա, որպեսզի նրանք միջոցներ ձեռնարկեն Իրանի դեմ՝ երկրի կողմից «հարձակման մեծ ռիսկի» ֆոնին: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված ներքին հաղորդագրությունը:
Ըստ հաղորդագրության տեքստի, որը մարտի 16-ին ուղարկվել է ամբողջ աշխարհում ամերիկյան դեսպանություններ և հյուպատոսություններ, աշխատակիցները պետք է պետությունների իշխանություններին կոչ անեն «օպերատիվ կերպով ձեռնարկել Իրանի և Իրանի հետ կապված ահաբեկչական խմբավորումների կողմից» համապատասխան երկրների և նրանց քաղաքացիների վրա հարձակման հնարավորությունների սահմանափակման միջոցներ՝ նշելով, որ Իրանի կողմից «հարձակման վտանգը մեծ է»:
ABC News-ը նշում է, որ ըստ հաղորդագրության՝ այս ուղերձն անհրաժեշտ է հաղորդել «ամենաբարձր համապատասխան մակարդակով» մինչև մարտի 20-ը։ Նշվում է, որ ուղերձը կրում է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գործունեության հետ կապված մեծ անհանգստություն» անվանումը:
Ինչպես նշված է Ռուբիոյի ուղարկած հաղորդագրության մեջ, Միացյալ Նահանգները կարծում է, որ «համատեղ ճնշումն ավելի մեծ հավանականությամբ (Իրանին) կստիպի փոխել իր գործելակերպը», քան միակողմանի գործողությունները: Պետքարտուղարությունում հավելել են, որ այս «քարոզչական ջանքերը» պետք է կոնկրետ ներկայացուցչության հայեցողությամբ «համակարգվեն իսրայելցի դիվանագիտական գործընկերների հետ»:
Բացի այդ, ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններին կարգադրվում է կոչ անել համապատասխան կառավարություններին «արագ կերպով» ԻՀՊԿ-ն և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել ահաբեկչական կազմակերպություններ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից