Իրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չկա
Իրանում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ դեպի Հայաստան իրանահայերի արտառոց հոսք չկա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նշեց, որ թվային կոնկրետ տվյալ չունեն, թե քանի իրանահայ է այս օրերին եկել Հայաստան: «Բայց իրանահայերի՝ դեպի Հայաստան որևէ արտառոց հոսք, որը տարբերվում է նախորդ ժամանակահատվածներից, չունենք: Որպես այդպիսին, իրանահայերի շարժ դեպի Հայաստան չկա»,-ասաց Սինանյանը:
Նա վստահեցրեց՝ անընդհատ փորձում են կապի մեջ լինել Իրանի հայ համայնքի հետ, երբեմն ստացվում է կապ հաստատել: «Մարդիկ փորձում են վտանգավոր վայրերից հեռու մնալ, տներում են, հույս ունեն, որ շուտով այս ամենը կվերջանա»,-նշեց Սինանյանը: Նրա խոսքով՝ չհաստատված տեղեկություններ կան իրանահայերի շրջանում 2 թեթև վիրավորի մասին: «Խոսք կար թեթև վիրավորում ստացած 2 իրանահայերի մասին, սակայն շատ դժվար է այդ ամենը հաստատելը»,-նշեց Սինանյանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից