Մեր շահերից է բխում Հորմուզի նեղուցը բաց պահելը․ Կալաս
Եվրամիության անդամ երկրները քննարկելու են, թե ինչ կարող է անել եվրոպական կողմը՝ բաց պահելու Հորմուզի նեղուցը։ Ինչպես հաղորդում է France 24-ը, այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Մեր շահերից է բխում Հորմուզի նեղուցը բաց պահելը, և այդ պատճառով մենք նաև քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել այս առումով եվրոպական կողմից», - ասել է նա՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից առաջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 16-ին սոցցանցերում գրառում էր կատարել՝ նշելով, որ բոլոր այն երկրները, որոնք նավթ են ստանում Հորմուզի նեղուցով, պետք է քայլեր ձեռնարկեն այդ հատվածով նավագնացության վերաբացման համար։
Իրանը թույլ չի տալիս նավթային լցանավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով այն բանից հետո, ինչ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ին հարձակում սկսեցին իրանական կողմի դեմ՝ պատճառաբանելով պաշտոնական Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակման ծրագրերով։ Ի պատասխան իրանական կողմը սկսեց հարվածներ հասցնել Իսրայելին ու Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Պատերազմի հետևանքով տուժել են նաև Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավեր ու լցանավեր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից