«Արամ Խաչատրյան» համերգասրահի խորհրդանիշ հանդիսացող երգեհոնը կվերանորոգի աշխարհահռչակ «Rieger Orgelbau» ընկերությունը
ԿԳՄՍ նախարարության և ավստրիական հանրահայտ «Rieger Orgelbau» ընկերության միջև ստորագրված համաձայնագրի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Rieger Orgelbau» ընկերության միջև ստորագրված պայմանագրի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի և կվերականգնվի:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Արամ Խաչատրյան» համերգասրահ և տնօրենի՝ Նորայր Նազարյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հետ քննարկել երգեհոնի հիմնանորոգման աշխատանքների մանրամասները։ Երգեհոնի վերանորոգման նպատակով պետությունը կտրամադրի ավելի քան 500 միլիոն դրամ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել համերգասրահի նոր շրջափուլում ակնկալվող արդյունքներին։
ԿԳՄՍ նախարարը շրջել է համերգասրահում՝ ծանոթանալով վերջին տարիներին իրականացվող նորոգման աշխատանքներին:
Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Կառավարության ներդրումը «Արամ Խաչատրյան» համերգասրահի բարենորոգման և վերափոխման հարցում ունեցել է փուլային տրամաբանություն՝ սկսած դահլիճի կահավորումից մինչև համերգասրահի համար բացառիկ նշանակություն ունեցող երգեհոնի վերանորոգում:
«Մեր պարտավորությունն է երգեհոնը վերադարձնել հանրությանը, և ուրախ եմ, որ այս գործը սկսում ենք միասին՝ հանդիսատեսին հնարավորություն տալով համերգասրահում վայելելու բարձրակարգ երգեհոնային երաժշտություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով վերանորոգումից հետո երգեհոնը պատշաճ պահպանելու, համապատասխան մասնագետներին վերապատրաստելու, շարունակաբար երգեհոնային համերգներ կազմակերպելու անհրաժեշտությունը:
Նախարարը նաև նշել է՝ կարևորելով երգեհոնային երաժշտության պահպանումն ու զարգացումը` ԿԳՄՍ նախարարությունը տարիներ շարունակ ֆինանսավորում է Երգեհոնային երաժշտության փառատոնը:
Հայաստանի ամենամեծ երգեհոնը, որը տասնամյակներ շարունակ հանդիսացել է համերգասրահի անբաժանելի խորհրդանիշը, տեղադրվել է 1970 թվականին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անմիջական նախաձեռնությամբ և ջանքերով։ Չեխոսլովակյան «Rieger-Kloss» ֆիրմայի այս գործիքը, որը տարիներ շարունակ հարստացրել է Հայաստանի երաժշտական կյանքը, 2020 թվականից գտնվում է տեխնիկական ոչ բարվոք վիճակում և չի շահագործվում։
Մասնագետների մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո կսկսվեն գործիքի հիմնանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն 2027 թ.-ին: Գործիքի նորոգման աշխատանքներում ներգրավվելու են 25 բարձրակարգ մասնագետներ:
«Rieger Orgelbau» ընկերությունն ունի ավելի քան 180 տարվա պատմություն՝ ստեղծելով և վերանորոգելով մեխանիկական առաջին երգեհոններից մինչև ժամանակակից էլեկտրոնային կառավարման համակարգեր։ Աշխարհի տարբեր երկրներում տեղադրված են ընկերության պատրաստած շուրջ 1890 երգեհոնները։ Ընկերության թիմում 70 բարձրակարգ մասնագետներ են ընդգրկված, որոնք ներկայացնում են 14 ազգություն։
Այս համագործակցության շնորհիվ «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կստանա նոր կյանք՝ համապատասխանեցվելով միջազգային ամենաբարձր չափանիշներին։ Սա հնարավորություն կտա վերականգնել երգեհոնային երաժշտության երեկոների ավանդույթը և հայաստանյան հանդիսատեսին կրկին մատուցել բարձրակարգ կատարումներ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր