«Արևիկից Արևներին» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արևիկ» գրատունն իրականացվում է «Արևիկից Արևներին» կրթամշակութային ծրագիրը: Դրա նպատակն է խթանել դպրոցահասակ երեխաների ընթերցանության մշակույթը՝ նրանց ներգրավելով կրթամշակութային նախաձեռնություններում։
Ծրագրի մեկնարկը տրվել է փետրվարի 18-ին Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցում։ Մեկնարկային միջոցառումից հետո գրքին և ընթերցանությանը նվիրված կրթամշակութային հանդիպումները շարունակվում են «Արևիկ» գրատանը։
Ծրագրի հերթական միջոցառումը կկայանա մարտի 13-ին՝ ժամը 16:00-ին, «Արևիկ» գրատանը. կքննարկվի ժամանակակից հայ գրող Տաթև Ավետիսյանի «Սերմիկը» գիրքը։ Հանդիպմանը կմասնակցեն Արարատի մարզի Այգավան գյուղի Գառնիկ Ղուկասյանի անվան միջնակարգ դպրոցի սաները։
«Արևիկից Արևներին» կրթամշակութային ծրագիրը կշարունակվի մինչև հուլիսի 1-ը։ Այդ ընթացքում նախատեսվում է կազմակերպել շաբաթական չորս միջոցառում՝ տարբեր գրքերի քննարկմամբ։ Ընդհանուր առմամբ՝ կիրականացվի 63 միջոցառում, որոնք կանցկացվեն ինտերակտիվ՝ զուգորդվելով արրվեստի այլ ձևերի հետ՝ տիկնիկագործություն, նկարչություն, թատրոն և այլն։ Միջոցառումները կնպաստեն երեխաների ստեղծագործական մտածողության և երևակայության զարգացմանը։
Միջոցառումների մուտքն ազատ է բոլոր դպրոցահասակների համար։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում