Թերթի նախորդ համարում անդրադարձել էինք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում գլխավոր միջոցառմանը՝ գալա համերգին, որի համար կառավարությունը 106 մլն դրամ է հատկացրել:
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 14-ին ելույթ կունենա չինական ծագում ունեցող ամերիկացի աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։ Մենք տեղեկացրել էինք, որ գրավոր մի քանի հարց էինք ուղղել նվագախմբին, սակայն պատասխան չենք ստացել:
Թերթի հետ կապ հաստատեցին նվագախմբից և տեղեկացրեցին, որ դեռևս փետրվարի 12-ին պատասխան ուղարկել են էլեկտրոնային փոստով:
Փաստացի, նվագախումբը չի խուսափել պատասխանից, պարզապես տեխնիկական պատճառներով պատասխանը մեզ չի հասել: Մենք խնդրեցինք նորից ուղարկել պատասխանը, և այն ներկայացնում ենք ստորև:
Մասնավորաբար, հարցին, թե ինչո՞ւ է որոշում կայացվել հրավիրել հենց դաշնակահար Լանգ Լանգին, նվագախմբից պատասխանել են. «Չինական ծագում ունեցող ամերիկացի դաշնակահար Լանգ Լանգը աշխարհի լավագույն դաշնակահարներից է, մեր ժամանակների ամենաազդեցիկ և հայտնի երաժիշտներից մեկը։ Նա ելույթ է ունենում ամենահեղինակավոր նվագախմբերի հետ աշխարհի լավագույն բեմերում։
Լանգ Լանգը օրեր առաջ ելույթ ունեցավ Միլանում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Մեծ ձեռքբերում է, որ Լանգ Լանգը համաձայնել է հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբել յանական համերգաշրջանի գլխավոր համերգին, որը տեղի կունենա ապրիլի 14-ին։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար բացառիկ առիթ է իր հոբել յանը և անցած 20-ամյա ճանապարհն արժևորելու բարձրարվեստ այս համագործակցությամբ։ Լանգ Լանգի՝ Հայաստան կատարելիք այցը կարևոր է ոչ միայն մեր երկրի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար, այլև այն տարածաշրջանային մասշտաբի խոշոր մշակութային իրադարձություն է, որը զգալիորեն կխթանի մշակութային տուրիզմը (համերգին սպասվում է հանդիսատես Վրաստանից, ՌԴ-ից և այլ երկրներից)»։
Ինչ վերաբերում է նրան, թե որքան է կազմելու դաշնակահարի հոնորարը, պատասխան չի տրվել՝ նշելով. «Լանգ Լանգի հետ պայմանագրի դրույթները, որոնք վերաբերում են վերջինիս եկամուտներին, վերջինիս գաղտնիքն են, և մենք չունենք իրավասություն այն բացահայտելու»։ Այնինչ, հարցը կարևոր էր հատկապես այն առումով, որ վճարումը կատարվում է պետբյուջեից, և թափանցիկությունն այս առումով առաջնային է:
Հաջորդ հարցը վերաբերում էր նրան, թե արդյո՞ք տոմսերի վաճառք լինելու է, և եթե այո, ապա ի՞նչ գնային քաղաքականություն է գործելու։ «Տոմսերի վաճառքն արդեն հայտարարված է։ Համերգի տոմսերի արժեքը 5000-ից 50000 դրամի սահմաններում է»,-նշված է պատասխանում։
Իսկ կառավարության հատկացրած 106 մլն դրամը «ծածկելո՞ւ» է բոլոր ծախսերը, թե՞ նվագախումբը հովանավորներ կամ այլ միջոցներ է փնտրելու։ Այս հարցին նվագախմբից պատասխանել են. «ՀՀ կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է դաշնակահարի մասնակցության ծախսերի մի մասը։ Համերգը տեղի է ունենալու Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, ինչը ենթադրում է նաև կազմակերպչական մեծ ծախսեր։
Համերգի կազմակերպչական ծախսերը նվագախումբը պետք է ձեռք բերի ֆոնդհայթայթման միջոցով տարբեր աղբյուրներից, որպեսզի կարողանա պատշաճ կերպով իրականացնել նվագախմբի ստեղծագործական կյանքում մեծ կարևորություն ունեցող այս իրադարձությունը, որը մեծ ճանաչում է բերում նվագախմբին և մեր երկրին»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը