Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք՝ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ (տեսանյութ)
Արագ և արդյունավետ արձագանք՝ հանուն կյանքի և առողջության․ ՆԳ նախարարության փրկարար ծառայությունն այս կարգախոսի ներքո պարբերաբար իրականացնում է վարժանքներ: Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ հերթական ուսումնավարժանքն անցկացվեց Երևանի մասնավոր ընկերություններից մեկի տարածքում։
Ներգրավված էին Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներ, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր, Շտապ բուժօգնության աշխատակիցներ, Վեոլիաջուր, Երևանգազ, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունների վթարային խմբեր։
Ըստ սցենարի՝ ռմբակոծման հետևանքով ընկերության տարածքում վնասվել են շինություններ, կոմունալ-էներգետիկ համակարգեր, առաջացել են հրդեհի օջախներ, կան փլուզումներ:
Հնչում է «օդային տագնապ» ազդանշանը: Իրականացվում է աշխատակիցների պատսպարում և տարհանում։ Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայողներն իրականացնում են հետախուզություն և բացազատում: Ստեղծվում է օպերատիվ շտաբ:
Մոդելավորվում է արձագանքման համալիր գործընթաց․ սահմանազատվում է տարածքը, մի տեղամասում կանխվում է ամոնիակի տարածումը և դադարեցվում արտահոսքը, մեկ այլ տեղ իրականացվում են որոնողական և սակրավորական աշխատանքներ, ականորսիչներով հայտնաբերված զինամթերքը տեղափոխվում է անվտանգ վայր։ Միաժամանակ իրականացվում են փրկարարական և հրդեհաշիջման գործողություններ՝ ավտոսանդուղքի ու պարանների կիրառմամբ տուժածները դուրս են բերվում շենքի տանիքից, փլատակներից, ինչպես նաև վնասված մեքենայից, բոլորին ցուցաբերվում է առաջին բուժօգնություն։ Առաջադրանքը կատարված է, խնդիրները՝ լուծված։
Ուսումնավարժանքի ավարտին ամփոփվել է աշխատանքը, վեր են հանվել բացթողումներ, տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Իսկ քաղաքացիական պաշտպանությունը եղել և մնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության գլխավոր ուղղություններից։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվու...