«Երևանի Կոմիտասի անվան պուրակը վերադառնալու է քաղաքին նոր տեսքով»
Երևանի Կոմիտասի անվան պուրակը, դեռևս նախորդ տարի, դատարանի որոշմամբ վերադարձվեց Երևան համայնքին: Քաղաքի սրտում գտնվող այգու վերակառուցման ու այն նոր շնչով երևանցիներին վերադարձնելու առաջարկով Ակբա բանկը դիմեց Երևանի քաղաքապետարանին՝ պատրաստակամություն հայտնելով համաֆինանսավորել նախագիծը:
Ծրագրի մեկնարկը տրվեց Երևանի քաղաքապետարանի և Ակբա բանկի միջև հուշագրի ստորագրմամբ: Նպատակը ներառական, հասանելի և անվտանգ հանրային տարածք ու բնապահպանական առումով բարենպաստ միջավայր ստեղծելն է: Կոնսերվատորիայի հարակից այգին յուրովի կխոսի ու կպատմի վարդապետի ու նրա թողած ժառանգության մասին:
Նման նախաձեռնություններում մասնավոր հատվածի սոցիալական պատասխանատվությունն ու քաղաքի զարգացմանն ուղղված նման նախագծերը կարևոր դեր ունեն հանրային միջավայրի բարելավման գործում։
Ծրագրի շրջանակում զբոսայգում նախատեսվում է ներդնել ժամանակակից և արդյունավետ լուծումներ՝ մասնավորապես էներգախնայող լուսավորման համակարգեր, խելացի ոռոգման համակարգ, կանաչապատման նոր լուծումներ. կպահպանվեն այգու հասուն ծառերը:
Պուրակի հիմնական հատակագիծն ու պատմական կառուցվածքը պահպանելով՝ Կոմիտասի հուշարձանի շրջակայքում կառուցվելու է ջրային ավազան, իսկ դրա հարակից հատվածները զարդարելու են գեղարվեստական լուծումներով ձևավորված դաշտային ծաղիկները:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում