Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո Ջուր չի լինի Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանին ԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Սպորտ

Հայկական ակումբային ֆուտբոլը կարող է փոխել իր դեմքը

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ դիվիզիոնի Կենտրոն գոտում առաջին տեղը զբաղեցնող Մոսկվայի «Արարատին» սկանդալներն ուղեկցում են հենց հիմնադրման օրվանից։

Վերջին օրերին սակայն հուսադրող լուրեր են շրջանառվում ոչ միայն «Արարատի», այլև հայկական ֆուտբոլի համար։

Ըստ դրանց, ակումբի հայ գործարարները երկար մտորումներից հետո որոշել են Ռուսաստանի առաջնությունում աննպատակ ներդրումներ անելու փոխարեն այդ գումարները ծախսել Հայաստանի առաջնությունում հանդես եկող թիմի կամ նույնիսկ թիմերի վրա։ Չէ որ Հայաստանում կարելի է նոր ակումբ հիմնել եւ շատ արագ հայտնվել Բարձրագույն խմբում։

Անշուշտ, այս ամենից կշահի ամբողջ հայկական ֆուտբոլը, որն այսօր մի շարք հասկանալի եւ ոչ այնքան հասկանալի պատճառներով խորը, շատ խորը ճգնաժամում է կամ մի վիճակում, որն անգամ ճգնաժամ չես անվանի։

Հիմա առաջին քայլը կարծես արվում է։ Չմոռանանք նաեւ, որ արդեն իսկ Երեւանի «Ալաշկերտի» նախագահ է ընտրվել «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ Մոսկվայի «Արարատի» հիմնական ֆինանսավորողներից մեկը:

Հիմա թվում է, թե փորձ է արվելու հնարավորին չափ առանց ցնցումների Մոսկվայի համանուն ակումբը տեղափոխել Հայաստանի առաջնություն։ Բացառված չէ, որ Մոսկվայի «Արարատում» հանդես եկող ֆուտբոլիստների մեծ մասը հայտնվի «Ալաշկերտում», եթե հաշվի առնենք, որ այդ ակումբի նորընտիր նախագահն է հենց Սամվել Կարապետյանը։

Կարծում ենք, որ այս քայլով Հայաստանի առաջնությունը կուժեղանա, սակայն սրանով չի կարելի բավարարվել եւ ֆուտբոլով հետաքրքրվող, ֆուտբոլով ապրող եւ Հայաստանն իրենց հայրենիքը համարող հայ գործարարներն ի վիճակի են համատեղ ջանքերով Հայաստանում եւս երկու կամ երեք միջին եվրոպական կարգի ակումբ հիմնել։

Անկասկած, դրանից կշահի ոչ միայն հայկական ֆուտբոլը, այլ նաեւ հենց ներդրում անողը։ Ի վերջո եվրագավաթներում խաղալով եւ փոքր ինչ հաջողության դեպքում բավական մեծ գումարներ կհոսեն ակումբներ։

Մեր ակումբային ֆուտբոլը շատ է հետ մնացել։ Հիմա ընդամենը պետք է հնարավոր բոլոր միջոցներով նպաստել, որ Մոսկվայի «Արարատը» միաձուլվի Երեւանի «Ալաշկերտին», հատկապես, որ արդեն իսկ ակումբի նախագահ է ընտրվել Սամվել Կարապետյանը։

Իհարկե, հոռետեսները միանգամից կասեն, թե միեւնույնն է, դրանից մեր ֆուտբոլը չի շահի, բայց այսպես եղել է բոլոր այն երկրներում, որտեղ փորձ է արվել ակումբային ֆուտբոլը ոտքի կանգնեցնել։ Թերահավատ են եղել Թուրքիայում, Կիպրոսում, անգամ Ռուսաստանում, բայց եղավ մի քանի արմատական լուծում, եղան ներդրումներ եւ վերոհիշյալ երկրների թիմերը Եվրոպայում դարձան մրցունակ։ Հիմա մենք կարող ենք մտածել, իսկ գուցե դեռ երազել Ադրբեջանի չեմպիոնի կարգի թիմ ունենալու մասին, որ եթե ոչ Չեմպիոնների լիգայի, ապա գոնե սկզբնական շրջանում Եվրոպայի լիգայի խմբային փուլում կհայտնվի։

Յուրաքանչյուր քայլ իր հետ բերում է նորանոր քայլեր, իսկ հետո երեւում են առաջին ծիլերը, առաջին արդյունքները։ Այնպես որ, մտորելու, հոռետեսական վերլուծություններ անելու փոխարեն ընդամենը պետք է ով ինչով կարող է նպաստի, որ հայ գործարարները սկսեն ներդրում անել հայկական ֆուտբոլում։

Մեր ակումբային ֆուտբոլի զարգացումը դրական է լինելու ոչ միայն հենց ֆուտբոլի, այլ նաեւ մի շարք այլ ոլորտներում։ Ակումբային ֆուտբոլի վերելքը կարող է նպաստել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը եւ վերջապես ֆուտբոլի մշակույթի ձեւավորմանը Հայաստանում։

Իրոք, պետք է հավատալ, որ մի օր Հայաստանի առաջնության խաղերը մարզադաշտ կբերեն ֆուտբոլասերներին եւ կառաջացնեն ֆուտբոլային առողջ կրքեր։ Մնում է անենք առաջին եւ ամենակարեւորը քայլը։

Հակոբ Ասատրյան