Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի համայնքներ կմիավորվեն
«Փաստ» օրաթերթը գրում է. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։ Նշվում է, որ 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 77 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքի միավորման արդյունքում ձևավորվել է 64 համայնք:
Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում համայնքների միավորումն իրականացվել է հիմնականում երկու մոդելով՝ «փնջային» և «շրջանային»: 2018, 2019, 2021 թվականներին համայնքների միավորման թեմայով անցկացված հանրային քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: 2021 թվականին իրականացված համայնքների միավորման ծրագրերի գերիշխող մասն իրականացվել է այդ տրամաբանությամբ: Ըստ նախարարության, տարիների փորձը ցույց է տվել, որ «շրջանային» մոդելով համայնքների միավորումն ունեցել է առավելություններ «փնջային» մոդելի համեմատությամբ:
Նախագծով նախատեսվում է ձևավորել հետևյալ նոր համայնքային փնջերը. Լոռու մարզի Ստեփանավան, որում ներառվել են ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 20 բնակավայրով, Սյունիքի մարզի Գորիս, որում ներառվել են ներկայիս Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 28 բնակավայրով, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, որում ներառվել են ներկայիս Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 32 բնակավայրով։
Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու 9 համայնք, 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է 3 համայնք:
Արդյունքում վերոնշյալ համայնքներում կնշանակվի համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները կդադարեցվեն և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով կտրվեն իրավակարգավորումներ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար