Ռուսական համարանիշերով ավտոմեքենայում Սյունիքի պարեկները հայտնաբերել են шտրճանակ և փшմփուշտներ
Shamshyan.com-ի տեղեկություններով հունվարի 4-ին, զենքի և ռազմամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները Ձորաստան-Ներքին Խոտանան խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Porsche Cayenne» մակնիշի ռուսական համարանիշերով ավտոմեքենա, որի վարորդը, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Բագրատ Ս․-ն, եղել ոչ սթափ վիճակում և ավտոմեքենան վարել է առանց վարորդական վկայականի։
Պարեկները վարորդին և ավտոմեքենան տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային գլխավոր վարչության Կապանի բաժին, որտեղ էլ ավտոմեքենայի զննության ընթացքում Բագրատ Ս․-ն բեռնախցիկից ներկայացրել է «BLOW C75» մոդելի ատրճանակ և 2 հատ փամփուշտ, առանց համապատասխան փաստաթղթի։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Բագրատ Ս․-ն ոստիկաններին հայտնել է, որ նշված ատրճանակը պատկանում է իրեն և այն ձեռք է բերել Երևան քաղաքում գտնվող «Գարաժ Մոլ» առևտրի կենտրոնից։
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...