Լրջանալու պահը․ կամ երբ ենք հասկանալու ինչ է պետությունը
Երկար, շատ երկար էի մտածում, թե ինչու 1920-ին կորցրինք մեր անկախությունը, ինչու կորցրինք այդքան տարածքներ։ Սկզբում, ինչպես ցանկացած նորմալ հայ, կարծում էի, թե միակ պատճառը ռուս-թուրքական դաշիքնն էր ընդդեմ Հայաստանի եւ Անտանտի դավաճանությունը, բայց հետո գալիս էին նորանոր մտքեր, որոնք ստիպում էին այլ կերպ մտածել։
Իհարկե, Հայաստանի, ինչպես նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի անկախության կորուստների վրա միջազգային իրադարձությունները բավական մեծ ազդեցություն ունեցան, բայց կոպիտ սխալ է ձախողման մեղավոր համարել օտարերկրյա ուժերին եւ նենգ դավադրությունները։
Եթե նախ եւ առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն ունենային պետական մտածողություն, հասկանային, թե ինչ է պետությունը, ապա հաստատ կպահպանեին անկախությունը։ Փաստ է, այն էլ անհերքելի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն այդպես էլ խմբապետական, ֆիդայական, խմբակային մակարդակից չաճեցին։
Եւ վերջապես երբ առաջին, թե երկրորդ կուրսում կարդացի Ռուբենի հուշերը եւ այցելեցի պատմության թանգարան, հասկացա, թե ինչու այդքան հող եւ անկախություն կորցրինք։
Ռուբենը գրում էր, որ թեեւ ստիպված հռչակեցինք Հայաստանի անկախությունը, բայց ներկաների մեծ մասը կամ բոլորը վստահ էին, որ սա ժամանակավոր երեւույթ է, եւ որ շուտով Ռուսաստանը վերադարձնելու է իր տարածքները։ Իսկ թանգարանում տեսա առաջին վարչապետ Քաջազնունում գրառումները՝ ռուսերենով։
Երբ դու չես հավատում անկախությանը ու սպասում ես, թե օտար նվաճողը երբ է գալու, երբ մտածում եւ գրում ես օտար լեզվով, երբ մտածում ես ոչ թե պետության ղեկավարի, այլ խմբապետի նման, ապա պետություն չես կարող ունենալ։
Հիմա մնում է չկրկնենք նույն հիմար սխալները։ Հեռու մնանք նեղ անձնական խմբակային շահերից, չերազենք այս կամ այն միության կամ կայսրության կազմում հայտնվելու կամ այս կամ այն արժույթի գոտում հայտնվելու մասին եւ հավատանք, որ մենք եւս կարող ենք պետություն ունենալ, եւ որ ամենակարեւորն է՝ սիրենք եւ հպարտ լինենք մեր պետությունով։
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը